RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 01-11-2019



Տեղադրվել է` 2019-10-31 22:43:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 267, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՙ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ

Ա. Բ.

Հոկտեմբերի 17-18-ին Վալենսիայի (Իսպանիա) համալսարանում տեղի է ունեցել «Կապեր հունա-լատինական եւ արեւելյան գրական ավանդույթների միջեւ» վերտառությամբ միջազգային գիտաժողով: Ջենովայից ժամանած իտալացի հետազոտող Սեռենա Ֆեռանդոն գիտաժողովի առաջին օրը հանդես է եկել «Նռան ստվերի տակ. հայ հնագույն դիցաբանությունը հելլենականցման եւ միջնադարյան վերապրումի միջեւ» թեմայով զեկուցամբ:

Սեռենա Ֆեռանդոն դասական լեզուների մասնագետ է, հին հունարեն եւ լատիներեն է դասավանդում Ջենովայում: Հայոց լեզվով եւ մշակույթով հետաքրքրվում է 2008 թվականից, ութ անգամ մասնակցել է Վենետիկի «Պո-Արաքս» ընկերակցության կազմակերպած հայոց լեզվի եւ մշակույթի ամառային խտացյալ դասընթացներին: Մասնակցում է գիտաժողովների, գրում հոդվածներ եւ ուսումնասիրություններ: Գրել է մի փոքր ուսումնասիրություն ֆրանսերենով հայերենի եւ ալբաներենի լեզվական զուգահեռների մասին, որ լույս է տեսել Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսում (2011, թիվ 3): Նաեւ անգլերենից իտալերեն է թարգմանել սփյուռքահայ գրող, մշակութային գործիչ Հովհաննես Փիլիկյանի «Ծովանկար իմ մոր օրվա մասին» բանաստեղծությունը, որը 2013-ին տպագրվել է Երեւանում այդ ստեղծագործության բազմալեզու հրատարակության մեջ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 01-11-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ