RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
2020-11-28 22:33:07Սամվել Ալեքսանյանը ֆեյքրի ֆաբրիկայի համակարգիչները տեղափոխել է
#040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 08-11-2019



Տեղադրվել է` 2019-11-07 19:54:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 471, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՎԱՇԻՆԳՏՈՆ ՓՈՍՏԸ»ՙ ՀԱՅԱԶԳԻ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

Ա. Բ.

«Վաշինգտոն փոստի» նոյեմբերի 2-ի համարում տեղ է գտել Վիլ Էնգլունդի եւ Քեթի Լալիի «Ուկրաինայի հակամարտության հետեւանքով արվեստագետն ապաստան է գտել Հելսինկիում» հոդվածը Ֆինլանդիայում հաստատված քանդակագործ Սպարտակ Խաչանովի մասին: Հոդվածում նշվում է, որ Կիեւի Գեղարվեստի եւ ճարտարապետության ակադեմիայի 35-ամյա ուսանողը ծնվել է Բաքվում, Ադրբեջանի հակահայկական հուզումների պատճառով ընտանիքով տեղափոխվել է նախ Հայաստան, այնուհետեւՙ Ուկրաինա: Ավարտել է Խարկովի գեղարվեստի ուսումնարանը: Անցյալ տարի Կիեւի Գեղարվեստի եւ ճարտարապետության ակադեմիայում ցուցադրած բաց թեմայով հակապատերազմական ինստալացիայի պատճառով Խաչանովը եւ նրա կին Անաստասյան ուկրաինացի ազգայնականներից ստացել են մահվան սպառնալիքով նամակներ: 2019-ի սկզբին «Արվեստագետներըՙ ռիսկի առարկա» կազմակերպության եւ խաղաղության պաշտպանության ֆիննական հանձնախմբի օգնությամբ Խաչանովները քաղաքական ապաստան են ստացել Ֆինլանդիայում եւ այժմ բնակվում են Հելսինկիի նավահանգստի մոտ կղզիներից մեկում:

Նշենք, որ Սպարտակ Խաչանովի վաղ աշխատանքներում առկա է նաեւ Հայոց ցեղասպանության թեման, դրանք 2015-ին ցուցադրվել են Խարկովում կայացած Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջազգային ցուցահանդեսում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ