RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 08-11-2019



Տեղադրվել է` 2019-11-07 19:54:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 331, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ՆՈՐ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՐԻԶՈՒՄ

Ա. Բ.

Փարիզում գործող «Կոլաժ» հայկական թատերախումբը նրա անդամ Արմինե Գաբրիելյանի նախաձեռնությամբ «Ես ու դու սեր ենք» ներկայացումըՙ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, ներկայացվեց հոկտեմբերի 31-ին, Իսի-լը-Մուլինոյի «Էսպաս Իկար» մշակութային կենտրոնում: Գրականության, երգ-երաժշտության եւ պարային միաձուլմամբ միջազգային այս նախագծին մասնակցել են հայ արվեստագետներ տարբեր երկրներից: Ներկայացման բեմադրիչն էր Խորեն Չախալյանը (Ռուսաստան), երաժշտական ղեկավարըՙ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը (Գերմանիա), բալետմայստերըՙ Արիկ Ասատուրյանը (Հայաստան), որոնք հանդես են եկել նաեւ որպես դերակատարներ: Նրանցից բացիՙ բեմադրության մեջ զբաղված էին նաեւ Արմինե Գաբրիելյանը , փարիզահայ 12-ամյա Րաֆֆի Ռաջաբյանը , վոկալ մասերը կատարում էր Վարդան Իշխանյանը (Ֆրանսիա), իսկ ֆլեյտահար Թամար Էսկենյանը (Շվեյցարիա) հանդես էր գալիս տարբեր փողային գործիքների կատարումներով:

Ներկայացման մեջ հնչում էր հինգ լեզու (հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն): Բեմադրությունը ոչ թե Կոմիտասի մասին էր, այլ ներշնչված էր նրա երաժշտությունից, որի շուրջ համախմբված էին հայեր տարբեր երկրներից: Հանդիսականի կողմից ջերմորեն ընդունված ներկայացումը նախատեսվում է ներկայացնել այլ երկրներում եւս:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 08-11-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ