RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 22-11-2019



Տեղադրվել է` 2019-11-23 21:50:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 328, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԺԱՆ ԳԱԶԱՆՃՅԱՆԻ «ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ» ՍԱՆ ԴԻԵԳՈՅՈՒՄ

Հ.Ծ.

Նոյեմբերի 9-ին Սան Դիեգոյի (Կալիֆոռնիա) «Մեյեր ֆայն արտ» պատկերասրահում բացվեց համաշխարհային ճանաչման արժանացած նկարիչ Ժան Գազանճյանի «Արձագանքներ» ստեղծագործությունների հետահայաց ցուցահանդեսը: Ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, ցուցահանդեսը բաց է մնալու մինչեւ դեկտեմբերի 28-ը:

Ցուցահանդեսում ներկայացված են արվեստագետի 80 կտավները, որոնք ստեղծվել են 1991-2019-ի ընթացքում:

Ժան Գազանճյանը ծնվել է Բեյրութում (Լիբանան), որտեղ ապրել է երկու տասնամյակից մի փոքր ավելիՙ հարաբերվելով միջերկրականյան մշակույթների հետ: Ծնողները 1915-ի եղեռնից փախչելով հասել են Եթովպիա եւ 1933-ին հաստատվել Բեյրութում: Ժանը երրորդն է հինգ զավակներից: Ուսանողական տարիներին հաղորդակցվել է նաեւ ֆրանսիական եւ անգլիական մշակույթների հետ: 1962-ին Բեյրութի «Sursock» թանգարանը առաջին մրցանակ է շնորհել նրան գոբելենների մրցակցային ցուցահանդեսին իր ստեղծագործության համար: Տեխնիկական նոր միջոցների հետ ծանոթանալու եւ հմտանալու նպատակով նա հետեւել է դիզայնի դասընթացների եւ կիրառական արվեստների, փարիզյան «ENSAD» կրթօջախից ստացել մագիստրոսի գիտական աստիճան: Որպես նկարիչ հռչակվել է 1969 թվականին եւ Փարիզում անմիջապես ճանաչման է արժանացել: 1960-70-ականներին ծանոթություն է հաստատել Սալվադոր Դալիի, Լեոնարդո Կրեմոնինիի, Ֆրենսիս Բեյքոնի եւ Ալեքսանդր Կալդերի հետ, որոնց հետ շփումը ավելի է հաստատել իր հավատարմությունը արվեստին: Ցուցահանդեսներ է տվել եվրոպական մի շարք երկրներում, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներում ու Կանադայում: Սան Դիեգոյի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի պատերը նույնպես զարդարված են Ժանի որմնանկարներով եւ կտավներով:

Նկար 1. Ժան Գազանճյան

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 22-11-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ