RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 06-12-2019



Տեղադրվել է` 2019-12-05 21:18:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 977, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՐՈՆՅԱՆԻ «ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ»ՙ ԻՏԱԼԵՐԵՆ

Ա. Բ.

Նոյեմբերի 22-ին, Իտալիայի Բարի քաղաքի «Կազա Մանդելա» մշակութային կենտրոնում անցկացված հայ մշակույթի եւ քաղաքակրթության մասին գիտաժողովից եւ «Հայաստան. անցյալի ու ներկայի միջեւ» լուսանկարչական ցուցահանդեսից հետո տեղի է ունեցել մեկ այլ հայկական միջոցառում: Նոյեմբերի 29-ին, Բարիի Քաղաքացիական թանգարանում ներկայացվել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպի իտալերեն առաջին թարգմանությունը: Այն իրականացրել է Լեչեի Սալենտոյի համալսարանի արաբագետ պրոֆեսոր, ծնունդով սիրիահայ Գեղամ Բոլոյանը :

Հատորը ներկայացրել են Ապուլիայի հայկական ընկերակցության նախագահ Ռուբեն Թիմուրյանը եւ Բարիում գործող «Հրանդ Նազարյանց» կենտրոնի նախագահ Կառլո Կոպոլան : Գեղամ Բոլոյանի թարգմանությունը, ինչպես եւ ընկերակցության բոլոր հրատարակություններն իրականացվել են անվճար` հանուն Իտալիայում հայ մշակույթի տարածման:

Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել իտալացի եւ հայ պարողներ, իսկ դերասաններ Անդրեա Կրամարոզան եւ Ֆեդերիկո Գոբին ներկայացրել են հատվածներ Պարոնյանի վեպի իտալերեն թարգմանությունից:

Ապուլիայի հայկական ընկերակցության հաջորդ միջոցառումըՙ Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգը, նախատեսված է իրականացնել դեկտեմբերի 7-ին, որի ընթացքում բանախոսելու է Կառլո Կոպոլան, ելույթ են ունենալու սոպրանո Ագնեսա Գյուրջյանը եւ դաշնակահարուհի Լիլիթ Խաչատրյանը , նաեւ մեկնարկելու է լուսանկարիչ Անդրեա Ուլիվիի ՙ Հայաստանին նվիրված ցուցահանդեսը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ