RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 13-12-2019



Տեղադրվել է` 2019-12-14 17:00:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 436, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ ՓԱՐԻԶՈՒՄ

Ա. Բ.

Հայազգի ֆրանսիական դերասանուհի եւ գրող Աննի Ռոմանի նախաձեռնությամբ նոյեմբերի 29-ին, Փարիզի 14-րդ շրջանի քաղաքապետարանում կայացել է «Հայերեն` մի յուրահատուկ լեզվի եւ այբուբենի հայտնաբերումը» վերնագրով երեկոն: Պատմաբան Դանիել Մկրտչյանը հանդես է եկել «Հայոց լեզվի, նրա ծագման, պատմության եւ այբուբենի ներկայացումը» բանախոսությամբ եւ ընթերցել է Վահան Տերյանի բանաստեղծությունները հայերեն, իսկ դրանց ֆրանսերեն թարգմանությունները կարդացել է Աննի Ռոմանը:

Աննի Ռոմանը 1970-ականներից հաջողությամբ աշխատում է թատրոնում, կինոյում եւ հատկապես հեռատեսիլում: Նկարահանվել է կինոյի եւ հեռատեսիլի 78 ֆիլմում, աշխատել ֆրանսիացի այնպիսի հանրահայտ բեմադրիչների հետ, որպիսիք են Ժան-Լյուկ Գոդարը, Կլոդ Լելուշը, Իվ Բուասեն, Ժան-Ժաք Բենեքսը, Ժաք Ռընարը: Որպես արտադրիչ հանդես է եկել չորս ֆիլմով: 2015-ին հրատարակել է «Հայաստանցի տատիկս» գիրքը, որը թարգմանաբար լույս է տեսել նաեւ հայերեն եւ շվեդերեն: 2017-ին այցելել է Հայաստան:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ