RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 13-12-2019



Տեղադրվել է` 2019-12-14 17:00:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1465, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԸ` ՉԻՆԱՐԵՆ

Ա. Բ.

Հոնկոնգում լույս տեսնող «Ֆլյոր դե լետրը» (Գրի ծաղիկներ) ֆրանսերեն անվանումով չինարեն գրական հանդեսի վերջինՙ 82-րդ համարում լույս է տեսել Կոստան Զարյանի «Անցորդը եւ իր ճամփան» երկից մի հատվածՙ Հոնկոնգի Չինական համալսարանի ասպիրանտ Ռոբերտ Ծատուրյանի չինարեն թարգմանությամբ, առաջաբանով եւ ծանոթագրություններով: Սա առաջին դեպքն է, երբ հայ մեծանուն գրողը թարգմանվել է չինարեն: Ուշագրավ է, որ չինարենի հետ մեկտեղ ամսագրում տեղ են գտել «Անցորդի» համապատասխան հայերեն հատվածները: Ներկայացվել են նաեւ Կոստան Զարյանի եւ Կ.Պոլսի «Մեհյան» հանդեսի լուսանկարները:

Ռոբերտ Ծատուրյանը 28 տարեկան է, ծնվել է Վանաձորում, ուսանել է Երեւանի Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի անգլիական բաժնում: Երեւանի «Կոնֆուցիուս» չինարեն լեզվի եւ մշակույթի կենտրոնում էլ սկսել է սովորել չինարեն: 2014-2018 թթ. ուսանել է Պեկինի Ժողովրդական համալսարանի ժամանակակից չինական գրականության բաժնի մագիստրատուրայումՙ լինելով միակ ոչ չինացի մագիստրոսը: Այժմ էլ միակ ոչ չինացին է, որ ուսանում է Հոնկոնգի Չինական համալսարանի չինարեն լեզվի եւ գրականության բաժնի ասպիրանտուրայում: «Գրանիշ» առցանց պարբերականում հանդես է եկել չինական գրականության նմուշների թարգմանություններով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ