RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 20-12-2019



Տեղադրվել է` 2019-12-19 20:37:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 667, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՎԵՊԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ «ՍՊԱՍՄԱՆ ՍՐԱՀԻՆ ՄԵՋ»

Աննա ՍԱՐԳՍՅԱՆ, ՀՊՄՀ հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ

Մեծ է Զապել Եսայանի գրական ժառանգությունը. այն ունի տարբեր ժանրային դրսեւորումներ: Նրա անդրանիկ «Սպասման սրահին մեջ» վեպն արժանի սկիզբն է գրողի լայն կտավի գործերի. ֆրանսիական միջավայրից վերցված պատկերում խտացված է գրողի մեծ ցանկությունըՙ վեր հանելու հասարակության կողմից անտեսվածը, մարդկանց ուշադրությունը սեւեռելու առհասարակ դեպի մարդը, ով կարող է լինել ե՛ւ տեղացի, ե՛ւ օտարական, ինչպես նաեւ եւ՛ մտավորական, եւ՛ տարբեր դասակարգի պատկանող:

Վեպն առաջին անգամ տպագրվել է 1903 թվականին «Ծաղիկ» շաբաթաթերթի 32-33-րդ, 34-35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ, 40-րդ, 41-րդ, 42-րդ, 43-րդ, 44-րդ, 45-րդ, 46-րդ համարներում:

2017 թվականին վեպն առանձին գրքով հրատարակվեց «Արաս» հրատարակչության կողմից Գրիգոր Պըլտյանի «Առաջին վէպը» առաջաբանով: Հրատարակչության կողմից գրված բաժնում կարդում ենք.«Այս տպագրությամբ Եսայանի առաջին վէպը կ՚ունենայ իր անդանիկ հրատակութիւնը, որ կու գայ ամբողջացնելու արեւմտահայ գրագիտուհիին գրական ժառանգութեան սկզբնական շրջանին մասին գոյութիւն ունեցող ընկալումները»:

Հայտնում ենք մեր մտահոգությունը այն հարցի վերաբերյալ, որ վեպիՙ 2017 թվականի առանձին գրքով հրատարակության «սպասման սրահին մեջ» է մնացել 1903 թվականին «Ծաղիկ» շաբաթաթերթի 43-րդ համարում տպագրված մեծարժեք հատվածը. այն տեղ չի գտել հրատարակության մեջ: Արդյունքում խախտվել է ստեղծագործության սյուժետային ամբողջականությունըՙ նվազեցնելով գրողի առաջին վեպի գեղարվեստական իրական արժեքը:

Ընդգծենքՙ առանձին գրքով հրատարակությունը, հատկապես այն վեպի, որը շուրջ մեկ դար մնացել է մասնատվածՙ թերթի տարբեր համարներում, անչափ կարեւոր է, սակայն այն առավել արժեքավոր է իր ամբողջականության մեջ:

Հ.Գ. «Սպասման սրահին մեջ» վեպին առավել մանրամասն կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ