RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 24-01-2020



Տեղադրվել է` 2020-01-23 21:36:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 425, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԶՆԱՎՈՒՐԻ ԴԻԼԻՋԱՆՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸՙ ԿԱՆԱԴԱՀԱՅԻՆ

Հ.Ծ.

Մեկ տարի առաջ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծած Շառլ Ազնավուրի անվան կրթաթոշակը որոշվել է առաջին անգամ շնորհել 17-ամյա կանադահայ Արմեն Երզնկացյանին: Դա հնարավորություն է տալու նրան ուսումը շարունակելու Դիլիջանի միջազգային գիշերօթիկ քոլեջում:

Արմենը ծնվել է Մոնրեալում: Հետաքրքրասեր, նպատակասլաց, գիտության (հատկապես կենսաբանության) եւ երաժշտության հանդեպ կրքոտ վերաբերմունք ունեցող անձնավորություն է, որ 2018-ի աշնանն էր դիմել համայնքային հանձնախմբինՙ առաջարկելով իր թեկնածությունը: Նա նաեւ ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում համայնքում, աշխատում է հիվանդանոցում, Կանաչների կոոպերատիվի անդամ է եւ ֆրանսերեն ու մաթեմատիկա է ուսուցանում փոքր դասարանցիներին:

«Աներեւակայելի էր: Հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ զգացի, երբ հայտնեցին, որ արժանացել եմ այդ մեծ հայի, մեծ մարդու կրթաթոշակին: Շատ եմ սիրում լսել նրա երաժշտությունն ու երգերը: Շնորհակալ եմ «Ավրորային» եւ «Ազնավուր հիմնադրամին», այդ հնարավորությունը ինձ ընձեռելու համար: Նաեւ Հայաստան, իմ արմատներին վերադառնալու հնարավորության համար», նշել է Արմենը:

«Ոգեւորված ենք, որ արդեն ունենք կրթաթոշակի առաջին թեկնածուին: Հայրս առաջին օրից «Ավրորա» նախաձեռնության կողմնակիցն էր եղել: Նրա անունով հիմնված կրթաթոշակը ծառայելու է իրականացնելու խիզախ երիտասարդների երազանքը բարձրորակ կրթություն ստանալու: Մենք հավատում ենք կրթության պարգեւած ուժին: Սահմանել էինք որոշակի չափանիշներ եւ մանրազնին ուսումնասիրությունից հետո ընտրեցինք Արմեն Երզնկացյանին որպես Ազնավուրի անվան կրթաթոշակի առաջին արժանավորին», ասել է Նիկոլաս Ազնավուրը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ