RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 31-01-2020



Տեղադրվել է` 2020-01-30 20:33:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 277, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱԶՄԱՇՆՈՐՀ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸՙ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ.Ծ.

Գուրգեն Մանուկյանը բազմաշնորհ արվեստագետ է: Նա ոչ միայն ջրաներկով եւ յուղաներկով է կտավներ ստեղծում, այլեւ զբաղվում գրաֆիկական արվեստով եւ ֆիլմերի նկարահանման վայրերի ձեւավորումով:

Ծնվել է Երեւանում 1937-ին, Վանից տարագրված ընտանիքում: Պապը մասնակիցներից է եղել Վանի հերոսական ճակատամարտերին: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո աշխատել է Երեւանի Ռուսական թատրոնում (1956-63 թթ.): Հինգ տարի Մոսկվայում կիրառական արվեստի ֆակուլտետում սովորելուց հետո, վերադարձել է Հայաստան եւ աշխատանքի անցել Հայֆիլմում եւ հեռուստատեսային ստուդիաներում: Ստեղծել է կամ մասնակցել ստեղծելու մոտ 40 ֆիլմեր, որոնց թվում են «Հայրիկը», «Քաոսը», «Հեծյալ, որին սպասում էին», «Դեպի Սասունցի Դավիթ», «Սպիտակ ափեր», «Ջուր մեր հանապազօրյա», «Հրաժեշտ սահմանից այն կողմ» կինոնկարները:

«Իմ նախասիրած ստեղծագործությունները հայ մշակույթի մեծագույն վարպետներիՙ Կոմիտասի, Խաչատրյանի, Խրիմյան Հայրիկի դիմանկարներով կատարված կտավներն են», նշել է նա «Միրոր-Սփեքթեյթրի» աշխատակազմից Արամ Արքունի հետ զրուցելիս:

Մանուկյանը Բոստոն (ԱՄՆ) է տեղափոխվել 1990-ական թվականներին, այնտեղ երկու ցուցահանդեսներ կազմակերպելուց հետո: Անցյալ տարի լույս է տեսել նրա «Հայկական տարազ» հատորը, որ երկար տարիների ուսումնասիրությունների արդյունք է: 1972-ին, Մոսկվայում «Հայրիկ» ֆիլմի նկարահանումների օրերին, նա մի գրախանութ է մտնում այնտեղ եւ ալբոմներ թերթելիս դեմ առ դեմ գալիս հայկական տարազների, որոնք ներկայացված են լինում որպես թուրքական: Երեւան վերադառնալիս երդվել է պատրաստել մի ալբոմ, որտեղ հայկական տարազները ճիշտ ներկայացված կլինեն ըստ Արեւմտյան Հայաստանի նահանգների: Ալբոմում, որը «Անտարես» հրատարակչատունն է լույս ընծայել եւ որի շնորհանդեսը Դետրոյթում կայանալու է գարնանը, նա ծանոթ ավանդականի կողքին նաեւ ներկայացրել է մոռացության մատնված տարազներ, հնարավորության սահմաններում վերականգնելով դրանք:

Նկար 2. Արամ Խաչատրյան, 1982

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 31-01-2020

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ