RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ХАЙРЕНИК

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 31-01-2020



Տեղադրվել է` 2020-01-30 20:33:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 375, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ ԲՈՒԼՂԱՐԵՐԵՆ

Ա. Բ.

Հունվարի 21-ին Սոֆիայի Բուլղար լրագրողների միության դահլիճում մոտ 90 ներկաների մասնակցությամբ կայացավ անցած տարեվերջին լույս տեսած «Անուշ հոտը վարդից կուզեն, մարդկությունը մարդուց կուզեն. հայկական առածներ ու ասացվածքներ» վերնագրով գրքի շնորհանդեսը: Ժողովածուն կազմել է սոֆիաբնակ պատմաբան, թարգմանչուհի Գոհար Խնկանոսյանը : Հատորն ընդգրկում է հայկական մոտ 400 ասացվածք, լույս է տեսել Սոֆիայի «Իզտոկ-Զապադ» («Արեւելք-Արեւմուտք») հրատարակչությունում, հրատարակվել է Հայկական դպրոցական ընկերության կողմից Բուլղարիայի Նախարարների խորհրդի ազգային փոքրամասնությունների խրախուսման ծրագրով:

Գոհար Խնկանոսյանը ծնվել է Երեւանում, մանկուց բնակվում է Բուլղարիայում: Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկու անվան համալսարանի բանասիրական բաժնում արժանացել է բակալավրի աստիճանիՙ հայ բանասիրության (1997-2001) ու մագիստրոսի աստիճանիՙ իրանագիտության գծով (1994-1999): Աշխատել է որպես հայոց լեզվի ուսուցչուհի Վիլյամ Սարոյանի անվան պետական դպրոցում եւ վարել է շաբաթօրյա դասընթացներ: Հայագիտական թեմաներով զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում: 2018 թվականին Բուլղարիայի Գիտությունների Ակադեմիայում պաշտպանել է ատենախոսություն «Բուլղարիայի հայկական մշակութային օջախները 1878-1944 թթ.» թեմայով եւ արժանացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճանի: Աշխատակցել է բուլղարահայ մամուլին: Հայերենից բուլղարերեն թարգմանությամբ հրատարակել է նմուշներ հայ գրականությունից (Ակսել Բակունց, Հովհաննես Շիրազ, Սիլվա Կապուտիկյան, Յուրի Սահակյան եւն):

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 31-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ