RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 31-01-2020



Տեղադրվել է` 2020-01-30 20:33:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 431, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻ ԳԻՐՔԸ ԷԼԻՖ ՇԱՖԱՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ

Հ.Ծ.

Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ի համարում «Նյու Յորք Թայմս Բուք Ռիվյու» գրախոսականների ամերիկյան հանդեսը հարցազրույց է տպագրել ճանաչված թուրք մրցանակակիր վիպասան Էլիֆ Շաֆաքի հետ, որտեղ լրագրողիՙ «Ո՞րն է ձեր նախասիրած գիրքը, որն անծանոթ է ուրիշներին» հարցին նա պատասխանել է. «Զապել Եսայանի (1878-1943) «In the Ruins» («Աւերակներուն մէջ», 1911) գիրքը, որ պատմում է 1909ի Ատանայի ջարդերի մասին:

«Վիպասան, մտավորական, հասարակական գործիչ եւ ֆեմինիստական շարժման ռահվիրա գրողը փայլուն մտքի տեր կին էր, որն առաջ էր անցել իր ժամանակից: Նրա այդ գիրքը սրտաճմլիկ ճիչ է, եւ խիստ կարեւոր ժամանակագրություն, որն անպայման պետք է կարդալ», նշել է նա:

Շաֆաքը Եսայանի գրքին ծանոթացել է AIWA-ի (Հայ կանանց միջազգային ասոցիացիայի) լույս ընծայած անգլերեն թարգմանության միջոցով: AIWA-ն «Հայ կանանց գրական գանձերը» խորագրով մատենաշար է հրատարակում, որն արդեն, բացի «Աւերակներուն մէջ» հատորից անգլիախոս ընթերցողի սեղանին է դրել նաեւ Եսայանի «Սիլիհտարի պարտէզները» (1935 թ.) վեպ-հուշագրությունն ու «Հոգիս աքսորեալ» (1919 թ.) վիպակը:

Շուտով լույս կընծայվի նաեւ Սրբուհի Տյուսաբի (Վահանյան, 1841-1901 թթ.) «Մայտա» վեպը:

Էլիֆ Շաֆաքը գրում է ինչպես թուրքերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով: Նրա վերջերս լույս ընծայած գիրքը կոչվում է «10 րոպե եւ 38 վայրկյան այս տարօրինակ աշխարհում», որը «Booker Prize» 2019-ի մրցանակաբաշխութան եզրափակիչ փուլ էր հասել: Նրա մյուս հատորներն են «Ստամբուլի լակոտը», «Սիրո 40 օրենքները» եւ «Եվայի երեք դուստրերը»:

«Կարդացեք կին գրողների, լրագրողների եւ բանաստեղծների գրությունները: Կին ասելով հասկանում եմ ընդհանրապես ամենատարբեր մշակութային անցյալ ունեցող էթնիկական խմբավորումների եւ ազգությունների իգական սեռի ներկայացուցիչներին», խորհուրդ է տվել Շաֆաքը հարցազրույցը վարող լրագրողին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 31-01-2020

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ