RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 31-01-2020



Տեղադրվել է` 2020-01-30 20:33:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 347, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՐՈՒՍՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՆԵՐ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ, (The Arm. Mirror-Spectator)

Ժամանակին «կապիտան» եւ «բազե» կոչումներ կրող վարպետ օդաչու, իսկ հետագայում միջազգային համբավի արժանացած լուսանկարիչ Հրայր Հոուկ Խաչերյանը (Հրայր Բազե) ծնվել է Բեյրութում, Զեյթունից գաղթած ընտանիքում: 1984-ին տեղափոխվել է Կանադա, որտեղ ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել: Վերջին 30 տարիների ընթացքում նա մեծագույն նվիրվածությամբ եւ կրքոտությամբ ձեռնամուխ է եղել արկածախնդրական արշավներիՙ լուսանկարելու եւ աշխարհին ներկայացնելու Հայաստանի, Արցախի, Երուսաղեմի եւ ավելի ուշ նաեւ Կիլիկիայի հրաշագեղ վայրերը, թաքուն անկյունները եւ դժվար հասանելի բարձունքներն ու ամրաշինությունները:

Վրաստանի եւ Կարսի վրայով Կիլիկիա այցելությունը մտահղացել է Ռոբերտ Էդուարդսի «Հայկական Կիլիկիայի ամրաշինությունները» խորագրով գիրքը կարդալուց հետո: Ինքն էլ իր հերթին հրատարակել է իր գիրք-ալբոմը: Եթե Էդուարդսը կենտրոնացել էր Կիլիկիայի պատմության, տեղագրության եւ դեպքերի վերլուծության վրա, Խաչերյանը դժվարամատչելի վայրերի հազվագյուտ լուսանկարներով է ներկայացրել իր ալբոմը, որն իր իսկ խոստովանությամբ 22 տարիների շարունակական ճանապարհորդությունների արդյունք է: Հաջորդ գիրքը նույնպես նվիրված է լինելու Կիլիկիային եւ ներառելու է քարտեզներ, հայկական հին մետաղադրամների, ինչպես նաեւ ձեռագրերի եւ արձանագրությունների լուսանկարներ:

«Արվեստը հզոր միջոց է: Լուսանկարները, քարտեզները, ֆիլմերը հեշտությամբ տպավորվում են մարդկանց ուղեղներում: Երեխա ժամանակ դժվար էր ինձ համար սովորել հայոց պատմություն առարկան, որովհետեւ դասագրքերում նկարներ չկային եւ ուսուցիչներն էլ այդ պատմական վայրերում չէին եղել, որ պատկերավոր մատուցեին նյութը: Հույս ունեմ, որ ալբոմս այդ բացը կլրացնի եւ սերունդներին կտա հնարավորություն ճիշտ պատկերացում կազմելու անցյալի մեր ժառանգության մասին»:

Խաչերյանը ավելի քան 150 անգամ է եղել Հայաստանում: Ունի լուսանկարների հարուստ հավաքածու, որը նա օգտագործում է տարբեր երկրներում դասախոսություններ եւ ցուցահանդեսներ կազմակերպելու համար: Նման մի եզակի հանդիպում Թեքեյան մշակութային միությունն է կազմակերպել Նյու Յորքում անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին, որի ընթացքում նա ներկայացրել է իր աշխատանքները: «Սիրում եմ արկածներ որոնել եւ բացահայտումներ անել: Ցանկանում եմ, որ Ճապոնիայից մինչեւ Անտարկտիդա մարդիկ իմանան, թե ինչպիսի ազգ ենք եղել եւ ինչ հարուստ անցյալ ենք ունեցել», ասել է նա: Խաչերյանի մյուս գրքերի շարքում կարելի է նշել «Արցախ: Ճանապարհորդություն լուսանկարների միջոցով», «Ղարաբաղ-100 լուսանկարներ», «Երկիր- 100 (1915-2015 թթ.»), «Խաչքար» եւ «Արմենիա: Դրախտ երկրի վրա» հատորները:

Շրջադարձային է եղել նրա համար այն ժամանակահատվածը, երբ նրա մարմնում բժիշկները քաղցկեղ են հայտնաբերել: Նա հիվանդանոցի պատերին ամրացրել է Արցախում, Հայաստանում եւ Կիլիկիայում կատարած իր լուսանկարները, որոնց պարգեւած ներշնչանքի շնորհիվ կարողացել է հաղթահարել հիվանդությունը: Տեղեկությունըՙ Թալին Բաբայանի հոդվածից:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 31-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ