RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 14-02-2020



Տեղադրվել է` 2020-02-13 19:49:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 85, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՒՍ ՉՈՐՍ ՀԱՏՈՐ «ՋԱՀԱԿԻՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՄԱՏԵՆԱՇԱՐԻՑ

Ա. Բ.

2020-ը նոր է սկսվել, իսկ Համացանցում արդէն մատչելի են եւ ընթերցողի սեղանին են դրուել Կահիրէի «Ջահակիր» շաբաթաթերթի մատենաշարի չորս յաջորդական Յաւելուածները:

Առաջին երեքը բովանդակում են եգիպտահայ բանասէր Տիգրան Գէորգեանի (1936-2019) տպագիր ու անտիպ գործերը (հատորներ ԼԱ, ԼԲ, ԼԳ): Ա. հատորը բովանդակում է Կահիրէի «Արեւ» օրաթերթում եւ «Տեղեկատու» պարբերաթերթում հրատարակուած ուսումնասիրութիւնները, երկու գրքերը եւ մէկ անտիպ ուսումնասիրութիւնը, ընդգրկելով հետաքրքրութիւնների լայն ծիր` միջնադար, հայկական էպոս, Մխիթարեաններ, եգիպտահայ եւ հայ տպագիր ու ձեռագիր լրագրութիւն, ՀԲԸՄ-ի պատմական ակնարկ, Արփիար Արփիարեան, խորհրդահայ գրականութիւն եւ այլն: Բ. հատորը բովանդակում է «Արեւի» մէջ հրատարակուած երեք մատենագիտութիւններըՙ «Հայ մամուլը Գահիրէի մէջ», «Ժամանակագրութիւն Եգիպտոսի հայ լրագրութեան 1865-1966» եւ «Հայ գրականութիւնը օտար լեզուներով (առաջին մաս)»: Իսկ Գ. հատորը բովանդակում է տարբեր պարբերականներում Գէորգեանի հրատարակած յօդուածները, գրախօսականները, քննախօսականները, հրապարակումները, բնագրերը, թարգմանութիւնները եւ ելոյթները, ինչպէս նաեւ անաւարտ մնացած անտիպ ուսումնասիրութիւնները:

Յաւելուած ԼԴ.-նՙ Մասիս Պետրոսեանի «Կենսագրութիւն Ապահ Պետրոսեանի եւ քննական պատմութիւն Զէյթունի 1895ի պատմական մեծ ապստամբութեան», եգիպտահայ մտաւորական Մասիս Պետրոսեանի անտիպ ծաւալուն ձեռագիրն է, նուիրուած իր հօր` Զէյթունի հերոս Ապահի կեանքին ու գործունէութեանը:

Հատորները, ինչպէս միշտ, հրատարակութեան է պատրաստել եգիպտահայ երախտաւոր մտաւորական Հայկ Աւագեանը (վերջինըՙ Տիգրան Գէորգեանի հետ):

Հատորներն առցանց կարելի է կարդալ հետեւեալ յղումներովՙ

https://archive.org/details/tchahagirsupplementno.31

https://archive.org/details/tchahagirsupplementno.32

https://archive.org/details/tchahagirsupplementno.33

https://archive.org/details/tchahagirsupplementno.34

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 14-02-2020

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ