RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 21-02-2020



Տեղադրվել է` 2020-02-20 19:46:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 458, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԻՐԵՆԱ ԱԲԱԼՅԱՆԸ «ՓՈՔՐԻԿ ԿԱՆԱՅՔ» ՄՅՈՒԶԻՔԼՈՒՄ

Հ.Ծ.

Վերջին շրջանում 19-րդ դարի ամերիկացի վիպասանուհի Լուիզա Մեյ Ալկոտի (1832-1888) «Փոքրիկ կանայք» վեպին հաճախ են անդրադառնում Մ. Նահանգներում: Օսկարի 92-րդ մրցանակաբաշխության ժամանակ (փետրվարի 9-ին) համանուն ֆիլմին մրցանակ շնորհվեց «լավագույն զգեստավորում» անվանակարգում: Գոյություն ունի նաեւ վեպի բեմական տարբերակը, իսկ Բոստոնի համալսարանի տարածքում գործող «Ուիլոք» թատերասրահում հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 23-ը ներկայացվում է «Փոքրիկ կանայք» մյուզիքլը, որտեղ 4 քույրերից մեկիՙ Ջոյի դերում հանդես է գալիս Սիրենա Աբալյանը :

Սիրենան արդեն 10-րդ անգամն է այդ թատերասրահում բեմ բարձրանում: Նրա դերասանական կարիերան սկսվել է 6 տարեկանից: Հանդես է եկել նաեւ «Սթոունհեմ» եւ «Ֆիդլհեդ» թատրոնների բեմերում` մարմնավորելով Էսթեր Սմիթի, Սառա Կրուի, Կլարայի եւ Պինոքիոյի կերպարները, համապատասխանաբար «Հանդիպիր ինձ Սենտ Լուիսում», «Փոքրիկ արքայադուստրը», «Մարդուկ-Ջարդուկը» եւ «Պինոքիո» («Բուրատինոյի արկածները» մյուզիքլ) պիեսներում: Երկու անգամ արժանացել է IRNE մրցանակին, երկու անգամ էլ առաջադրվել է «Երիտասարդ դերասանների լավագույն կատարման» մրցանակին:

Վերոնշյալ մյուզիքլի, որը նախատեսված է 7-ից բարձր տարիքի հանդիսատեսի համար, ռեժիսորն է Նիկ Վարգասը , դիրիժորըՙ Ջոն Գոլդբերգը :

«Փոքրիկ կանայք» վեպը 4 քույրերիՙ Ջոյի, Մեգի, Բեթի եւ Էյմիի արկածների եւ ինքնահաստատման մասին է` Ամերիկայի քաղաքացիական պատերազմի տարիներին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ