RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 28-02-2020



Տեղադրվել է` 2020-03-02 10:58:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 919, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ Հ. ՇԻՐԱԶԻ «ԱՆՏԻՊ ԷՋԵՐԻ» 2-ՐԴ ՀԱՏՈՐԸ

Գ. Գ.

Լույս է տեսել հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի «Անտիպ էջերի» երկրորդ հատորը (Երեւան, Էդիթ Պրինտ, 2019. 296 էջ), որն իր մեջ պարունակում է բանաստեղծի արխիվից ընտրված, տարբեր տարիներին գրված եւ չհրապարակված ստեղծագործություններ: Հատորը կազմված է ութ գլուխներիցՙ «Քնարական», «Հայրենական», «Խոհափիլիսոփայական», «Քառյակներ», «Առականի», «Աքրոստիկոսներ», «Փոքրիկ պոեմներ»:

Անտիպների այս հատորը կազմվել եւ տպագրության է պատրաստվել անվանի գրականագետ, բանասիրական գիտություններ դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանի եւ Շիրազի որդուՙ քանդակագործ, գեղանկարիչ Վանանդ Շիրազի կողմից: Տեքստը բնագրերի հետ համեմատել, խմբագրել եւ ծանոթագրել է Սամվել Մուրադյանը: Ձեռագրերի համակարգչային տարբերակը պատրաստել են Գյումրու Հ. Շիրազի հուշատուն-թանգարանի աշխատակիցներըՙ տնօրեն Արա Պապանյանի ղեկավարությամբ: Հրատարակվել է ամերիկահայ մատենագետ, հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանի հովանավորությամբՙ «Յովսեփ եւ Գարօլին Նալպանտյաններ» մատենաշարով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ