RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 28-02-2020



Տեղադրվել է` 2020-03-02 10:58:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 663, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒՀՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԴԱՆԻԱՅՈՒՄ

Ա. Բ.

Դանիայի Սիլքեբորգ քաղաքի մշակույթի կենտրոնը հունվարի 18-ից մայիսի 24-ը հյուրընկալում է երեւանցի լուսանկարչուհի Տաթեւ Մնացականյանի դիմանկարների ցուցահանդեսը: Ներկայացված 66 աշխատանքները մաս են կազմում լուսանկարչուհուՙ հինգ տարի առաջ Դանիայի դեսպանատան աջակցությամբ իրականացված «Մարդկային արվեստ, մշակութային երկխոսություն» նախագծի, որն ընդգրկում է հայաստանաբնակ եւ 20-ից ավելի երկրներում ապրող արվեստի եւ գիտության հայ եւ այլազգի երախտավորների մոտ 350 լուսանկար:

«Սա յուրատեսակ հարգանքի տուրք է արվեստի եւ գիտության մեծերին, որոնք ամբողջ կյանքը նվիրել են իրենց սիրելի գործինՙ թողնելով անգնահատելի ժառանգություն: Նրանցից ամենատարեցը 102 տարեկան է. ափսոս, որ նրանցից ոմանք այլեւս մեզ հետ չեն,- ասում է Տաթեւ Մնացականյանը:- Այս պատվաբեր եւ մարդասիրական նախագիծը տարիների մեծածավալ աշխատանք էր, որի ստեղծման ընթացքում կրել եմ բազում դժվարություններՙ ներդնելով իմ բոլոր միջոցները: Մասնագիտությամբ լինելով նկարիչ-դիզայներ եւ լուսանկարիչ` Հայաստանում եւ արտերկրում մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների, ցուցահանդեսների, ExLibris-ների, բիենալեների, տրիենալեների, միջազգային համաժողովների, օլիմպիական խաղերին զուգահեռ կազմակերպված արվեստի ցուցահանդեսների: Անգլիայի թագուհու գահակալման 60-ամյակին եւ 80-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը` կազմակերպված Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան կողմից, պատրաստել եմ Անգլիայի թագուհու ամենահայտնի թագը: Տուրինի օլիմպիադային կրկնակի մրցանակի եմ արժանացել: Միայն 2017 թ. ունեցել եմ ութ անհատական ցուցահանդես, որից չորսը նվիրված էր «Մարդկային արվեստ, մշակութային երկխոսություն» լուսանկարչական նախագծին, իսկ մյուսը Սիրիայի հայ փախստականներին նվիրված առաջին ամենամեծ ֆոտոնախագիծն էր: Այն ծրագրի եզրափակիչ փուլով մեծամասշտաբ ցուցադրում ունեցավ մեր Ազգային պատկերասրահում: 2018-ին Նյու Յորքի «Big Apple» լուսանկարչական միջազգային ցուցահանդեսում իմՙ Սեն Արեւշատյանի լուսանկարն ընտրվել է լավագույնըՙ ցուցադրության համար: Միայն 2018-ին այդ լուսանկարը ցուցադրվել է 12 երկրում, իսկ սույն նախագծի հերոսների դիմանկարները ցուցադրվել են 17 երկրում»:

Ավելացնենք, որ Դանիայում Տաթեւ Մնացականյանի ցուցահանդեսն արժանացել է դրական արձագանքների: «Սա բարձրակարգ դիմանկարային արվեստ է»,- գրել է «Միդթյիլլանդս ավիս» պարբերականը:

Լուսանկարըՙ Էրիկ Վինտեր Անդերսենի

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ