RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 13-03-2020



Տեղադրվել է` 2020-03-14 19:35:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 582, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱԼԵՏՈՒՄ

Հ.Ծ.

Ներկայացվել է Ռատմանսկու «Սեր եւ ցասում» բալետը

Մարտի 5-ին Կոստա Մեսայի (Կալիֆոռնիա) Արվեստների Սեգերստրոմ կենտրոնում կայացել է «Ամերիկյան բալետային թատրոնի» գեղարվեստական ղեկավար, «Genius Grant» մրցանակի արժանացած Ալեքսեյ Ռատմանսկու «Սեր եւ ցասում» լիամետրաժ բալետային ներկայացման առաջնախաղը: Ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, դա Ռատմանսկու 17-րդ ստեղծագործությունն է այդ թատրոնում եւ հիմնված է մ.թ. առաջին դարի կեսերին Խարիտոնի գրած Կալիրոուի (Callirhoe)ՙ սիրային վեպի վրա, որտեղ իդեալական սիրահարները հաղթահարելով ճակատագրի հարվածներն ու առօրյա գայթակղությունները հավատարիմ են մնում իրար: Բալետային ներկայացման համար, որը թատրոնի հիմնադրման 80-ամյակի առթիվ մասնակի բեմադրվելու է մայիսի 18-ին կայանալիք «գարնանային գալայի» ժամանակ, իսկ Նյու Յորքում ունենալու է իր համաշխարհային առաջնախաղը հունիսի 2-ին, Ռատմանսկին ընտրել է Արամ Խաչատուրյանի ստեղծագործություններից մի հոյակապ «ծաղկեփունջ», խոստովանելով, որ «մեծ սեր ու հարգանք է տածում մեծանուն կոմպոզիտորի եւ նրա եռանդուն, կենսունակ եւ հուզախառն երաժշտության հանդեպ»: Բեմադրության երաժշտական մշակումը կատարել է բրիտանացի ճանաչված կոմպոզիտոր եւ դաշնակահար Ֆիլիպ Ֆինին , իսկ բեմական ձեւավորումն ու զգեստների ընտրությունըՙ ֆրանսիացի Ժան-Մարկ Պուիսանը :

Հիմնադրման 80-ամյակի համար թատրոնը նախատեսել է նաեւ այլ միջոցառումներ:

Նկար 1. Տեսարան «Սեր եւ ցասում» բալետից:

Նկար 2. Ալեքսեյ Ռատմանսկի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 13-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ