RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


«ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ ՏԵՍԱ՞Ք». Հ. ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը տեսա՞ք։ Բազում հարցերի պատասխանեց նախարարը։ Ավելի ճիշտ՝ ձև արեց, թե պատասխանում է։ Թորոսյանի արհամարհական, անտակտ տոնն ամեն ինչ ասում էր հանրությանը հուզող հարցերին պատասխանելու իր տրամադրվածության մասին։ Եվ ես գիտեմ, թե ինչու է այդպես։ Մեծամիտ է։ Լրագրողներին անգրագետ է համարում, իսկ ինքը՝ աշխարհի ամենախելոքը, «գրագիտության» իր բարձունքից է խոսում նրանց հետ։

Նաև ցինիկ է։ Տեսեք, թե ոնց է արձագանքում, օրինակ, Արթուր Վանեցյանի՝ հակաճգնաժամային կառավարություն ստեղծելու առաջարկին։ Ես իհարկե չեմ ասում, որ Թորոսյանը պարտավոր է լսել ԱԱԾ նախկին տնօրենի առաջարկները, բայց նման կերպ արձագանքելու իրավունք հաստատ չունի։ Հատկապես ինքը ու հատկապես հիմա։

Բայց այդ ամենը դեռ մի կողմ դնենք, Աստված իր հետ։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր պատասխանեց, վստահ եմ՝ շատերի կարծիքով ամենակարևոր հարցին։ Թե ինչու՞ է Կորոնավիրուսն այսքան մեծ տեմպերով տարածվում Հայաստանում։ Անկախ իր կամքից պատասխանեց այդ հարցին։ Որովհետև չափազանց անկազմակերպ և թափթփված է։ Բոլորիս աչքի առջև խճճվել էր մի քանի թղթերի մեջ ու ասուլիսի ողջ ընթացքում այդ թղթերն էր քրքրում։ Կարծես հնարավոր չէր նախապես որոշակի տրամաբանությամբ դասավորել ու ամրացնել դրանք որևէ արագակարում կամ թղթապանակում։

Ու հիմա, երբ արդեն շատ հստակ գիտեմ վարակի տարածման հիմնական պատճառը, նստած մտածում եմ՝ ի՞նչն է ավելի մեծ վտանգ մեր պետության և ժողովրդի համար։ Սրանց մեծամտությունը, ցինիզմը, թե՞ թափթփվածությունը»։

2020-05-21 18:15:11


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ