RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ԹՐԱՄՓԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է դուրս գալ Բաց երկնքի պայմանագրից։ Պատճառը ձեռք բերված պայմանավորվածության խախտումն է Ռուսաստանի կողմից։ Սակայն նա նշել է, որ ինքը լավ հարաբերություններ ունի Մոսկվայի հետ, հաղորդում է Reuters գործակալությունը։

Թրամփի որոշումը վրդովմունք է առաջացրել Կոնգրեսում, ինչպես նաև հարուցել է ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցների տարակուսանքը։ Փորձագետները գտնում են, որ տվյալ որոշումը կթուլացնի Միացյալ Նահանգների դիրքերը և կառաջացնի երկու կողմերի լրտեսական կրքերի նոր ալիք։ Բացի դրանից, պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը ԱՄՆ-ին ու Ռուսաստանին թույլ չի տա երկարաձգել մեկ ուրիշ կարևոր փաստաթղթի՝ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման երրորդ պայմանագրի գործողությունը։

Բաց երկնքի պայմանագիրը ստորագրվել է 1992 թ․, գործում է 2002-ից և մասնակից երկրներին թույլ է տալիս ազատորեն հետախուզական տվյալներ հավաքել միմյանց զինված ուժերի և միջոցառումների վերաբերյալ։ Պայմանագրին մասնակցում են 34 երկրներ։

Արևիկ Քեշիշյան

2020-05-22 15:18:41


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ