RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


«ՊԱԿԻՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԻ» ԱՂԵՏԻՑ 2 ՀՈԳԻ ՓՐԿՎԵԼ ԵՆ

Գերմանական լրատվամիջոցները Դելիում հավատարմագրված իրենց թղթակիցների հաղորդումների հիման վրա իրազեկում են, թե առավելագույնը 2 (ժամեր առաջ ծանուցվում էր 3) հոգի է փրկվել Կարաչիի մերձակա բնակավայրում այսօր՝ ուրբաթ օրը, տեղական ժամանակով 14.45-ին, վայրէջքից մի քանի րոպե առաջ աղետի ենթարկված «Պակիստանի միջազգային ավիաուղիներին» (PIA) պատկանող աերոբուսից, թեեւ բնակավայրի քաղաքապետը՝ ավելի վաղ փոխանցել էր, թե որեւէ մեկը չի փրկվել: Սկզբում հաղորդվում էր, թե մարդատար ինքնաթիռի ուղեւորները 107-ն են եղել, այնուհետ տեղեկություն տարածվեց, թե 91 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ են եղել թռիչքի պահին: Վնասվել են բնակավայրի մի շարք տներ: Աղետի վայրը աղքատների կեցավայր է եւ խիտ է բնակեցված: Փլատակների տակից փրկարարներին հաջողվել է ազատել 15 բնակչի: Ամենայն հավանականությամբ օդանավի աղետի պատճառը տեխնիկական խնդիրներն են, որ ծագել են վայրէջքից մի քանի րոպե առաջ: Հաղորդվում է, թե երկրի ղեկավարությունը մեկ շաբաթ առաջ էր վերսկսել ներերկրյա թռիչքները, իսկ աղետյալ օդանավի ուղեւորների մեծ մասը տուն էր վերադառնում հարազատների հետ նշելու Ռամադանի առաջիկա տոնը: Միջազգային թռիչքները կորոնայի համավարակի պատճառով չեղարկվել են մինչեւ ամսվա վերջ:

Պակիստանում ավիաաղետներ գրանցվել են նաեւ նախորդ տարիներին: 2016-ին «Պակիստանի միջազգային ավիաուղիներին» պատկանող օդանավը կործանվել էր՝ 50 անձանց մահվան պատճառ դառնալով: 2012-ին 127 հոգի էր զոհվել Կարաչիից Իսլամաբադ ուղեւորվող փոքր օդանավի աղետի հետեւանքով: 2010-ին Իսլամաբադում աերոբուսի վթարը պատճառ էր դարձել 152 հոգու մահվան:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳԵՐՄԱՆԻԱ

2020-05-22 21:44:27


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ