RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵՌՈՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒՂԵՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է». ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ

Հեռուստալրագրող Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Տեղեկատվական տեռորը մարդկանց ուղեղների նկատմամբ շարունակվում է՝ այս անգամ արդեն սոցիալական հարթակներում տարածելով COVID-19-ի դեմ պատվաստանյութից հրաժարվելու կոչեր։

Թեև պաշտոնապես չի հայտարարվել, որ պատվաստանյութ կա, սակայն մի քանի երկրներ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը հայտնել են գործընթացի հաջողության և առաջիկա 1-2 ամիսներին պատվաստանյութը կիրառման դնելու մասին։ Դա էլ իր հերթին առաջացրել է հերթական դիմադրությունը, թե պատվաստանյութով մարդկանց չիպավորելու են և նման այլ, մեղմ ասած, անլուրջ բաներ։

Տեղեկատվական ահաբեկչությունը ամենավտանգավոր երևույթներից է, որը կարող է քանդել հանրային գիտակցությունը, կործանել պետություններ, մարդկանց հանել միմյանց դեմ և անգամ պատերազմներում պարտության պատճառ դառնալ։

1920թ․ Կարսի անկման և դրան հաջորդած հայկական տարածքների՝ առնվազն հիմնական պատճառը հենց տեղեկատվական ահաբեկչությունն էր Կարսի բերդը պաշտպանող հայ զինվորականների նկատմամբ։ Հատկապես բոլշևիկների միջոցով տարածվեց ապատեղեկատվություն, թե սուտ են թուրքերի նկատմամբ բոլոր լուրերը, որ նրանք հայերի ջարդ են անում այն դեպքում, երբ ընդամենը 4-5 տարի առաջ եղել էր Հայոց ցեղասպանություն։

Այդ տեղեկատվական ահաբեկչության հետևանքով հայկական զորքը, որ զինված էր անգլիական լավագույն զենքով, ուներ անառիկ տեղանք, կամովին հանձնվեց թուրքերին։ Արդյունքը եղավ այն, որ մեծ մասը գնդակահարվեց, թուրքերը կոտորեցին Կարսի 12,000 հայերի և հասան նրան, որ ՀՀ-ից 24․000 քկմ փոխանցվի իրենց։

Այսօր սոցիալական հարթակների տեղեկատվական ահաբեկչության միջոցով հանրություններին մատուցվում են տարատեսակ չհիմնավորված, բայց խուճապ տարածող տեղեկություններ։ Դրանք նպաստում են, որ մարդիկ լուրջ չվերաբերվեն կորոնավիրուսին, չկիրառեն համապատասխան անվտանգային միջոցառումներ, բոյկոտեն պատասխանատու մարմինների (ՀՀ պարագայում՝ պարետատան, առողջապահության նախարարության) հրահանգներն ու կոչերը:

Արդյունքում նախկին 50-60-ի փոխարեն այժմ օրական 250-300 մարդ է վարակվում, նախկին 1-ի փոխարեն այժմ օրական 4-5 մարդ է մահանում, իսկ պետական բյուջեից չնախատեսված ծախսերը մեծանում են՝ դրանք մղելով ոչ թե նոր աշխատատեղերի ստեղծմանը, այլ մարդկանց անպատասխանատու քայլերի հետևանքով խորացող ճգնաժամի հաղթահարմանը։

Ենթադրում եմ, որ այդ գրառման արձագանքողների գերակշիռ մասը լինելու են չիպավորման, համաշխարհային կառավարության, այլմոլորակայինների, մարդկանց 100․000 դրամով գնելու, հրեաների մասին «փաստեր» ունեցող օգտատերեր։ Բնական է․ չէ՞ որ տեղեկատվական ահաբեկչության հետևանքները մասշտաբային են և կործանարար՝ ուղղված լինելով մարդկանց հոգեբանական աշխարհը խեղաթյուրելուն։

Բոլոր դեպքերում, քաղաքացիական գիտակցությունը կարևոր է՝ անկախ քաղաքական, կուսակցական կամ այլ կողմնորոշումներից»։

2020-05-23 13:49:00


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ