RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԸ ԿՈՐՈՒՍՏ ՈՒՆԻ

Azg.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ նախօրեին ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել հայկական դիրքերի ուղղությամբ: Մինչ այս պահը ոչինչ հայտնի չէր հակառակորդի կրած կորուստների մասով:

Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը գրեց, որ սոցցանցերի ադրբեջանական տիրույթի մշտադիտարկման արդյունքում պարզել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն կորուստ ունի.

«Ադրբեջանի զինուժը կորուստ ունի. Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություններ են հայտնվել, որ Ադրբեջանի Ղազախի շրջանում տեղակայված մարտական հենակետերից մեկում սպանվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության "Ղազախ" առանձին սահմանապահ դիվիզիայի զինծառայող Ամրահ Վագիֆ օղլու Ալիեւը (Əliyev Əmrah Vaqif oğlu)։

Զինծառայողի կոչումն ու մահվան հանգամանքները ճշտվում են։

Պետական սահմանապահ ծառայությունը Ամրահ Ալիևի մահվան մասին դեռեւս որևէ տեղեկություն չի հայտնել»-գրում է Ղուլյանը։

Չնայած այն բանին, որ զոհի մասին ԱՀ ՊՆ-ն բոլորովին այլ բացատրություն է տալիս, բայց ենթադրելի է նաև, որ զոհը վերոհիշյալ դիվերսիոն խմբի անդամներից է:

2020-05-23 17:53:06


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ