RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՋԱՐԱՆՈՒՄ. ՔԱՋԱՐԱՆՑԻՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

Երեկ՝ մայիսի 24-ին, Սյունիքի Քաջարան քաղաքում լարված իրավիճակ է սկսվել: Քաջարանցի չորս երիտասարդ բերման է ենթարկվել Քաջարանի ոստիկանություն: Նրանցից մեկին՝ Նվեր Խաչատրյանին, սխալմամբ են բերման ենթարկել, հետո ազատ արձակել։

Քաջարանցիները հավաքվել են ոստիկանության շենքի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել երիտասարդներին: Ոստիկանության շենք է մտել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը: Նա նշել է, որ այս ամենն իր դեմ քաղաքական հետապնդում է, և ամեն ինչ սկսվել է, երբ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իր և իր մերձավորների բնակարաններում: Արդյունքում որևէ կասկածելի բան չի հայտնաբերվել։ Դրան հաջորդել են համաքաղաքացիների անհիմն ձերբակալությունները՝ բռնության կիրառմամբ:

Բողոքի ցույցի մասնակից քաջարանցիները պահանջել են բերման ենթարկված իրենց համաքաղաքացիներին Երևան չտեղափոխել և քննությունն իրականացնել Սյունիքում, քանի որ վախենում են, որ նրանց դաժան ծեծի կենթարկեն:

Ցուցարարների հետ հանդիպել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Ցուցարարները նրան ևս ներկայացրել են իրենց պահանջը՝ բերման ենթարկված երիտասարդներին Երևան չտեղափոխել: «Ի՞նչն է պատճառը որ ձերբակալումից առաջ նրանց ծանուցագրեր չեն ուղարկել, այլ հատուկջոկատայինները եկել են, նրանց պառկեցրել ասֆալտին ու բերման ենթարկել»,- Հունան Պողոսյանին հարցրել են ցուցարարները:

«Ես բացարձակ համաձայն չեմ, որ ասում են՝ այս ամենը քաղաքական նպատակներով է արվում: Ինձ տրված հարցերին չեմ կարող պատասխանել, դրանց կպատասխանեն իրավապահները: Միջադեպի հետ կապված ծառայողական քննություն է նշանակված: Ոչ ոք թող չկասկածի, որ օբյեկտիվ քննություն է իրականացվելու: Ձեր մտահոգությունը հասկանում եմ, բայց գործը քննվում է Երևանում: Մեկ տարի, յոթ ամիս Սյունիքի մարզպետն եմ, այդ ընթացքում ոչ մի անգամ որևէ մեկին անտեղի չեն ասել՝ աչքիդ վերևը սև հոնք կա: Սա կոնկրետ դեպք է, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Որպես մարզպետ՝ հավաստիացնում եմ՝ չարածի համար ոչ ոք պատիժ չի կրելու»,- ցուցարարներին ասել է Հունան Պողոսյանը:

2020-05-25 10:55:16


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ