RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ՀՔԾ-Ն ՄԵՐԺԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՔԾ-ն մերժել է քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով, սակայն դատախազը վերացրել է այն։

ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ քննիչի որոշման օրինականությունը ստուգելու արդյունքում հսկող դատախազը պարզել է, որ կատարվածին ամբողջական գնահատական տալու համար անհրաժեշտ է իրականացնել քննչական, դատավարական այլ, օպերատիվ-հետախուզական լրացուցիչ գործողություններ։

«Հաշվի առնելով, որ վերջնական գնահատականներ հնարավոր է տալ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ՝ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իր որոշմամբ վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի որոշումը և հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- ասաց Աբրահամյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դեմ՝ վերջինիս կողմից ԱԺ դահլիճում հնչեցրած «գլուխդ կցխեմ», «վիզդ կկտրեմ» արտահայտությունները դիտարկելով որպես ռեալ սպառնալիք։

Էդգար Մարուքյանը ֆեյսբուքում, արձագանքելով Սասուն Միքայելյանի նշված հայտարարություններին, նշել էր, որ նա շատ արագ պետք է ներողություն խնդրի և Էդմոնին նման բան ասողն առնվազն *** է։

Մարուքյանը տեղեկացրել է, որ դրանից հետո իր հետ սոցցանցով կապ է հաստատել Հարություն անունով անձ, ով ներկայացել է Միքայելյանի համագյուղացի, ընկեր և խնդրել, որ հեռացնել գրառումը։ Այնուհետև՝ սոցցանցով իր հետ կապ է հաստատել ևս մեկ անձ, ով ներկայացել է որպես Սասուն Միքայելյանի եղբոր տղա, հեռախոսով խոսել են, երիտասարդն ընդունել է, որ ինքը Սասուն Միքայելյանին չի հայհոյել։ Բայց մայիսի 1-ին Սասուն Միքայելյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Այն, ինչ Էդմոնն է առանց ամաչելու Ալենին ասել այս ամբիոնից,նույն բանն Էդմոնի եղբայրը գրել է իմ մասին։ Ես չեմ հակադարձի իր բառերով։ Երիտասարդ քո մայրն ինձ համար սուրբ է, բայց եթե քո խոսքերի համար ներողություն չխնդրես, գիտեք ես ով եմ իմ խոսքով ու գործով, լավ բան չի սպասվի քեզ։ Մեծի խորհուրդ եմ տալիս ներողություն խնդրել իմ ծնողի ու Ալենի ծնողից»։ Էդգար Մարուքյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել էր ՀՔԾ։

Աղբյուր` Փաստինֆո

2020-05-30 16:25:35


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ