RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՐԱԽ ՍԿՅՈՒՏԱՐԻ Ս.ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ

Մայիսի 23-ին Կ.Պոլսում հարձակման հերթական թիրախ է դարձել Քուզգունջուքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Անծանոթ մի անձ, ինչպես մայիսի 28-ին տեղեկացրել է “Հայ Թերթ” կալքէջը, բարձրացել է եկեղեցու մուտքի դռան վրա, հանել է խաչը, գետին նետել, ապա փախել է դեպքի վայրից։ Ի դեպ՝ մայիսի 29 միջադեպին անդրադարձան ընդդիմադիր թուրքական թերթերն ու “Halk TV” հեռուստատեսությունը, ընդգծելով, որ ոստիկանությունը ձերբակալեց հանցագործին, բայց ազատ արձակեց, ըստ երևույթին ստորագրությամբ։ Այսինքն նրա դատավարությունն ընթանալու է առանց կալանքն որպես խափանման միջոց կիրառելու։ Նախքան “Հայ Թերթի” հրապարակմանն անդրադառնալու, նշենք, որ Քուզգունջուքը “Սկյուտար” շրջանի թաղամասերից է Բոսֆորի ափին։

Ըստ “Հայ Թերթի” եկեղեցու թաղային խորհուրդը, իրազեկ դառնալով դեպքին, մայիսի 27-ին դիմել է Ստամբուլի անվտանգության գլխավոր վարչություն, վարչության պետի տեղակալը կապ է հաստատել պատրիարքարանի հետ, կատարվածի համար ափսոսանք է հայտնել և հավաստիացրել է, որ շուտով կձերբակալվի հանցագործը։ Կայքէջի հրապարակումից պարզվում է, որ համանման միջադեպ տեղի է ունեցել նաև մայիսի 8-ին, երբ անծանոթ մեկ այլ անձ փորձել է հրկիզել Բաքըրքոյի Մաքրիգյուղ) Ծնունդ Ս. Աստուածածնի մուտքի դուռը, հանցագործն արդեն ձերբակալված է և գործը հանձնված դատարան։

Համենայն դեպս մայիսի 28-ին Քուզգունջուքի Ս. Գրիգոր Լուսավորի եկեղեցի է այցելել Սկյուտարի քաղաքապետ Մուրադ Սեֆա Դեմիրյուրեքը, ուսումնասիրություններ կատարել և հանդիպել է թաղային խորհուրդի անդամների հետ, ինչի մասին տեղեկացրել է Կ.Պոլսո “Ժամանակ” թերթը։

Հ.Չաքրյան

2020-05-30 17:02:27


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ