RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՍՏԻՊՎԱԾ Է ՇՐՋԱՆՑԵԼ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը

Երևանի կենդանաբանական այգին շնորհավորում է երեխաների տոնը: Ամեն տարի՝ հունիսի 1-ին, կենդանաբանական այգին մարդաշատ էր լինում: Կազմակերպվում էին բազմազան հանդիսություններ, մրցույթներ. այգին լցվում էր մանուկների ժպիտներով, երգ ու պարով, երաժշտությամբ: Այս անգամ կենդանաբանական այգու պատասխանատուները սահմանափակվել են շնորհավորական ուղերձով:

«Սիրելի՛ փոքրիկներ, շնորհավորում ենք ձեզ ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Թող այս օրը և ձեր կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ ու զիլ ծիծաղով, երազանքների ու հրաշքների իրականացմամբ:

Թող ձեր մանկությունն անցնի խաղաղ ու անհոգ, մեծանաք առողջ ու երջանիկ՝ սիրով ու հոգատարությամբ շրջապատված։

Կենդանաբանական այգին ամեն տարի մանուկների տոնը նշել է մեծ շուքով։ Այս տարի այս օրը մի քիչ տխուր է, բայց կարևոր է գիտակցությունը, որ մեր մեծ ու փոքր այցելուների առողջությունն ու անվտանգությունը վեր է ամեն ինչից։

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ` անամպ երկինք ու պայծառ մանկություն ենք մաղթում բոլորիդ»:

2020-06-01 17:42:57


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ