RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՆՁՆԵՆ ԴԻՄԱԿՆԵՐՈՎ, ՔՆՆԱԿԱՆ ՄԵԿ ՍԵՆՅԱԿՈՒՄ ԿԼԻՆԻ 40-60 ՀՈԳԻ

Մայիսի 25-ից դիմորդները Գնահատման և թեստավորման կենտրոնից ստացած անձնական համարով հայտագրում են դիմումները dimord.am-կայքում: Հայտագրումը կշարունակվի մինչև հունիսի 15-ը:

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը տեղեկացրել է, որ եթե նախկինում քննական մեկ կենտրոնում ընդգրկվել է մինչև 300 դիմորդ, ապա կորոնավիրուսով պայմանավարված՝ այս տարի մեկ քննական կենտրոնում նախատեսվում է ընդունել 100-120 դիմորդի:

ßՔննական դահլիճներում նախկինում տեղավորվում էր 80-100 դիմորդ, այս տարի թիվը նվազեցվել է՝ 40-60:

ß«Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր կանոնները, այդ թվում՝ սեղան-աթոռների անհրաժեշտ հեռավորությունը: Գնահատման և թեստավորման կենտրոնը դիմորդներին դիմակներ կտրամադրի. մուտքերի մոտ առկա կլինեն ախտահանիչ նյութեր: Դիմորդների ջերմությունը կչափվի: Կհատկացվի՞ սենյակ ծնողներին, որտեղ նրանք նախկինի պես կարող են էկրաններից հետևել դիմորդներին. հարցը դեռևս քննարկվում է Առողջապահության նախարարության և Ոստիկանության հետ»,- տեղեկացրել է Կարո Նասիբյանը:

ßՆախկինում քննական կենտրոնների թիվը 28-30 էր, այս տարի նախատեսված է մոտ 45-ը: Քննությունները կազմակերպվելու են մեկ փուլով: Մրցույթում կատարվել է փոփոխություն՝ եթե նախկինում առաջին տողով գրված մասնագիտությունը կարևոր էր միայն անվճար կարգով սովորելու համար, հիմա առաջին տողը վերաբերում է և՛ անվճար, և՛ վճարովի համակարգերին:

2020-06-01 17:49:33


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ