RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ՍԴ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱՐՑԸ ՝ԴԻՄՈՒԹՅՈՒՆ -ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ

ԱԺ-ում Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծի ընդունումից հետո դիմելով ընդդիմադիր խմբակցություններին՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասել է. «Դուք իրավացի եք, որ ասում եք՝ Սահմանադրությունը խոսում է այն մասին, որ հանրաքվեն կարող է հետաձգվել: Բայց մենք որևիցե եղանակով Սահմանադրության մեջ որևիցե դրույթ չենք գտնի, որն առերևույթ կարգելեր հանրաքվեն չեղարկելը, հատկապես այն պարագայում, երբ վերացել է հանրաքվեի առարկան, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք: Շատ ավելի ճիշտ և խոհեմ կլիներ քվեարկել այս նախագծին և հայտնել ձեր դիրքորոշումը: Ձեր սահմանադրական իրավունքն իրացնելով՝ փորձեք դիմել ՍԴ: Չգիտես ինչու՝ ձեզանից որևէ մեկը չի ուզում խոսել սահմանադրական ճգնաժամի հաղթահարման մասին: Առաջարկում եմ ձեզ օժանդակել մեզ, ըստ էության, վերջնական լուծում տալ ՍԴ-ի շուրջը ստեղծված իրավիճակին: Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ այս նախագիծը ՍԴ-ի հետ որևէ առնչություն չունի: Այս նախագիծն առաջարկում է հետևյալը՝ բնակչության առողջության խնդիրներից ելնելով՝ հնարավոր չէ կազմակերպել հանրաքվե, որովհետև դա կհանգեցնի շատ ավելի մեծ վնասների և կխաթարի սահմանադրական կարգը»:

Նախագծին կողմ էր քվեարկել միայն «Իմ քայլը» խմբակցությունը:

2020-06-01 18:28:11


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ