RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿԹԵՍՏԱՎՈՐՎԵՆ, ԹԵ ՈՉ՝ ԿՈՐՈՇԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, վարչապետի՝ կորոնավիրուսով վարակվելու հետ կապված, ասել է, որ նախորդ քառօրյայի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում է եղել, սակայն բոլոր պատգամավորները դիմակ են կրել:

«Առողջություն եմ մաղթում վարչապետին, նրա ընտանիքին ու նրանց, ովքեր այս օրերին հաղթահարում են համավարակը: ԱԺ պատգամավորները թեստավորում կանցնեն, թե ոչ՝ կհետևենք Առողջապահության նախարարության ցուցումներին: Իրավիճակը թելադրում է, որ հեռավար նիստեր կազմակերպելու հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների մասին մտածենք. այս պահին քննարկում ենք դա: Բայց որևէ կերպ չենք կանգնեցնելու խորհրդարանի աշխատանքը»,- ասել է Լիլիթ Մակունցը:

Նա կոչ է արել հանրությանը խուճապ չտարածել, շարունակել կրել դիմակ ու պահպանել հակամաճարակային կանոնները:

2020-06-01 19:55:56


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ