RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՒԱԾ ՀԱՏՈՐԸ՝ «ԼՈՒՌ ՀՐԵՇՏԱԿԸ»

Համավարակի պատճառով ապրիլի փոխարեն միայն վերջերս լույս տեսած Անտոնիա Արսլանի »Լուռ հրեշտակ» վիպակը (Silent Angel: Publ. by Ignatius Press & St. Augustine Institute, 2020, 112 pages) նախախնամության պարգեւն է համարում գրախոսող Ռիտա Մահտեսյանը, որովհետեւ մեկուսացման, մեր տան պատերի ներսում պարփակված լինելու պայմաններում մենք ավելի լավ կարող ենք լսել հեղինակի ձայնը, որն այս անգամ պատմում է ոչ թե իր (ինչպես »Արտույտների ագարակը» եւ »Զմյուռնիայի ճանապարհը» գրքերում), այլ մեր բոլորի պատմությունը։ Նա իր քնքուշ ոճով մեզ է վերադարձնում մեր կորսված հայրենիքը, Մշո տարաբնույթ գույներն ու բարքերը։ Նա գովերգում է սխրագործությունը երկու հայ կանանց, ոորնք գտնելով 1200-1202-ին գրված եւ ծաղկած հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրըՙ »Մշո ճառընտիրը”, այն բաժանում են երկու մասի եւ շալակած հասցնում ապահով վայր։

»Արսլանը հայերին ներկայացնում է ոչ թե որպես անտուն, անօթեւան որբերի, որոնք ինչ-որ բան պետք է ապացուցեն աշխարհին, այլ որպես բարձրարժեք մշակույթ ունեցող ու պահպանող մի ժողովրդի, որն իր ուսերին շալակած գրքերով նոր բարձունքների է հասցնում ընդհանրապես քաղաքակրթությունը»։ Գիրքն արդեն թարգմանվել է անգլերեն (թարգմանիչՙ պրոֆ. Սյոբհան Նաշ-Մարշալ) եւ լույս տեսել ամերիկյան հրատարակչատան կողմից։ Այն հասանելի է նաեւ Ամազոնով։

Հ.Ծ.

2020-06-26 17:39:37


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ