ՀՀ-ԻՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ ՑԻԿԼՈՆԱՅԻՆ ԴԱՇՏ. ՍՈՒՐԵՆՅԱՆ 
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է
«Հանրապետության տարածքին Սև ծովի շրջաններից մոտենում է ցիկլոնային դաշտ։ Հունիսի 26-ի երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ կսկսվեն հիմնականում հյուսիսային շրջաններում, հունիսի 27-28-ին դրանք կդիտվեն շրջանների զգալի մասում։
Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով»։ 2020-06-26 17:47:38 |