RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ՎԱՀԵ ՕՇԱԿԱՆԻ «ՕԾՈՒՄ» ՎԻՊԱԿԸ՝ ՖՐԱՆՍԵՐԵՆՈՎ

«Ֆրանսահայ ականավոր պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանը դժբախտաբար չտեսավ հայերենից ֆրանսերենի թարգմանած իր գրքի հրատարակումը», ափսոսանքով գրում է մասնագիտությամբ քաղաքագետ, լրագրող-էսսեիստ Տիգրան Եկավյանը ակնարկելով վերջերս Վահե Օշականի «Օծում» (Vahe՛ Oshagan: Onction: Marseille, Eds. Parentheses, 2020, 128 pages) վիպակի լույս ընծայմանը։ Վիպակը մեծագույն հետաքրքրություն առաջացնող պատմությունն է «Թակարդի շուր» հատորի, որ Օշականն հրատարակել էր Նյու Յորքում 1988-ին։ Այն պատմում է մի ամբողջ սերնդի ցասման եւ պոռթկումի մասին, որ 1970-ականների վերջերին ցնցեց ոչ միայն հայկական համայնքները, այլեւ ամբողջ աշխարհը։

Խոսքը հայ գրականության մեջ քիչ արծարծված այն ժանրի մասին է, գրում է Տիգրանը, որ կարելի է անվանել «Հայ դատի զինված պաշտպանություն»։ Հակոբ Օշականի որդի Վահե Օշականն (1922-2000) այն հազվագյուտ հեղինակներից էր, որ ներթափանցեց այդ ոլորտը եւ կարողացավ արժանի գնահատական տալ կատարված իրողություններին։ «Նրանից առաջ, շարունակում է Տիգրանը, Ռայմոնդ Պողոս Քյուփելյանն ու Գեւորգ Աճեմյանն (որ ԱՍԱԼԱ-ի հիմնադիրներից մեկն էր) էին անդրադարձել այդ թեմային, բայց մոռացության մատնվել։ Օշականի երկը միակ հասանելին էր մեզ համար։ Այն մեր կարծիքով ունի երկու հերոս։ Մեկըՙ գրքի հեղինակն է, մյուսըՙ ֆրանսերենի նրա թարգմանիչը, որ միջազգային հանրությանն է հասցնում պատմությունը։ Վահե Օշականի գրքի մասին թարգմանիչը մեզ տեղեկացրել էր իր մահվանից առաջ մեզ հետ ունեցած հարցազրույցի ընթացքում»։

Ավելացնենք, որ 2017-ին Երեւանում հրատարակվել է Վահե Օշականի «Կայաններ» բանաստեղծությունների հատորը։

Հ.Ծ.

(Միրոր-Սփեքթեյթր)

2020-06-26 17:53:50


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ