RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ԻՄ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԵՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱԿԱՆ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ. ԱԼՎԻՆԱ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանն այսօր սովորականի նման գնացել է աշխատանքի։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել է, որ ոչ ոք չի արձանագրել, որ իր լիազորություններն ավարտված են։

«Օրենքի ուժով մենք դեռևս շարունակում ենք աշխատել։ Երբ որևէ մեկի լիազորությունները դադարեցվում են, այդ մասին դատարանի նիստի արձանագրություն է կազմվում, առայժմ այդպիսի փաստաթուղթ չկա։ Պետք է իրավական հիմք լինի, հայտարարությունները դեռևս իրավական հիմք չեն»,- ասել է Ալվինա Գյուլումյանը։

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն այսօր առավոտյան Ալվինա Գյուլումյանին արդեն նախկին գործընկեր է անվանել։

Ալվինա Գյուլումյանը հայտարարել է, որ դատական կարգով իր իրավունքները պաշտպանելու է միջազգային դատական ատյաններում։ Նա հավելել է, որ ՍԴ անդամները պատկան մարմիններից ակնկալում են համապատասխան ձևակերպված փաստաթուղթ, որը կվերաբերի իրենցից յուրաքանչյուրին։ «Ինչ վերաբերում է պաշտոնին, սա դատարան է, կոլեգիալ մարմին, և եթե կգտնեն, որ ես այստեղ չպետք է լինեմ, ու նույնիսկ դատարանը թույլ չտա ինձ մասնակցել նիստերին, ես չեմ պատրաստվում դա ուժով անել, պարզապես իմ իրավունքների համար կպայքարեմ։ Ուկրաինայում էլ նմանատիպ դեպքեր եղան, ձևավորեցին նոր ՍԴ՝ իրենց սրտի դատարանը, բայց որոշ ժամանակ անցավ, նոր նախագահ ընտրվեց, որն առավել հեղափոխական էր, քան Պորոշենկոն, և նա գտավ, որ ՍԴ անդամների իրավունքները խախտվել են, նրանց վերականգնեց իրենց աշխատանքում»,- հայ և ուկրաինական իրականությունների միջև զուգահեռներ անցկացրեց ՍԴ ներկայացուցիչը։

2020-06-26 18:38:31


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ