RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ՋՈՐՋ ՏՈԴՈՐՈՎԻՉ. ԱՌԱՋԻՆ ՍԵՐԲԱՀԱՅԸՙ ՍԵՐԲԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Հունիսի 21-ին Սերբիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում իշխողՙ Սերբիայի առաջադիմական կուսակցության (SNS) ընտրացուցակով պատգամավոր է ընտրվել հայկական ծագումով 29-ամյա Ջորջ Տոդորովիչը: Չնայած երիտասարդ տարիքին, նա նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորած կուսակցության ընտրացուցակում գրանցված էր 6-րդ համարի ներքո: 250 պատգամավորներից բաղկացած խորհդարանում առաջադիմականները կզբաղեցնեն 189 տեղ, կամ նախնական տվյալներով` գրեթե 65 տոկոսը: Ի դեպ, կորոնավիրուսի համավարակի նվազումից հետո Եվրոպայում առաջին ընտրություններն անցկացվեցին Սերբիայում:

Ջորջի հայրը սերբ է, մայրըՙ հայուհի, Կամիլա Մուրադյանը, որ 1990թ ամունասցել է եւ Երեւանից տեղափոխվել է Բելգրադ: Նա իր երեք զավակներին տվել է հայեցի դաստիարակություն: Ջորջը խոսում է նաեւ հայերեն:

Ինչպես անցյալ տարի ՕՐԵՐ ամսագրին տված հարցազրույցում նշեց Ջորջը, գերազանցությամբ ավարտել է թե դպրոցը, եւ թե Բելգրադի համալսարանը, ապա դիվանագիտական ակադեմիան: Արդեն իսկ աշխատում է Սերբիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների բաժնում, եւ ամեն կերպ աջակցում է Հայաստանի եւ Սերբիայի հարաբերությունների զարգացմանը: Մասնագիտացել է նաեւ Եվրոպայի խորհրդի հարցերով: Նա երբեք չի թաքցրել իր հայկական ծագումը, եւ միշտ խորհրդարանում շեշտել է, որ ինքը հայ է:

«Երբ ավարտեցի դիվանագիտական ակադեմիան, ցանկությունս էր, որ նվիրվեմ հայ-սերբական հարաբերություններին, իսկ մինչ այդ ցանկանում եմ բարձրանալ սերբական քաղաքականության մեջ, որպեսզի օգնեմ Հայաստանին,- նշել էր մեզ հետ զրույցում Ջորջը: Նա ցավով է փաստում, որ սերբական քաղաքականության մեջ մեծ է Ադրբեջանի ազդեցությունը, քանի որ այդ երկիրը փողոցներ ու ճանապարհներ է կառուցում Բելգրադում:

Առջեւում խորհրդարանական գործունեության նոր փուլ է սկսվումՙ արդեն պատգամավորի կարգավիճակում: Կասկած չկա, որ նա լավագույնս իրեն կդրսեւորի նաեւ այստեղ, քանի որ լուսավոր, խելացի եւ հայրենասեր անհատ է: Շնորհավորում ենք եւ մաղթում բեղուն գործունեություն:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ

Պրահա

2020-06-26 21:02:00


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ