RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ՔՈՉԱՐՅԱՆԻ ՁԻՈՒ ՔԱՅԼԸ

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը երեկ շատ անսպասելի, իշխանություններին հանկարծակիի բերող քայլ արեց. նախագահի փաստաբանները Սահմանադրական դատարանից հետ վերցրին 2019-ին ներկայացրած դիմումները: Հիշեցնենք, որ այդ դիմումների համաձայնՙ ՍԴ-ը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին եվ ՄԻԵԴ-ին: Միջազգային իրավական կառույցներից ստացված կարծիքները, ըստ Քոչարյանի փաստաբանական խմբիՙ երկրորդ նախագահի օգտին են եւ հնարավոր էՙ հարցը քննվեր եվ հոդվածը, որի համաձայն դատական գործ է սկսվել Ռ. Քոչարյանի նկատմամբ, համարվեր հակասահմանադրական: Պարզ է, որ հունիսի 22-ին ԱԺ-ի ընդունած Սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը հարակից այլ նպատակաների հետ մեկտեղՙ նաեւ Ռ. Քոչարյանի նկատմամբ դատաիրավական գործընթացը մինչեւ վերջ տեղ հասցնելու համար է: Զուգահեռՙ կալանքը որպես խափանման միջոցՙ 2 միլիարդ դրամ գրավով փոխարինվեց: Եվ այս համատեքստում Ռ.Քոչարյանը շախմատային անկանխատեսելի քայլ արեցՙ դիմումը ՍԴ-ից հետ վերցնելով: Ինչո՞ւ, հեռահար, կամ գուցե մոտալուտ ի՞նչ նպատակով դա արեց: Վստահաբար, նրա քայլից անակնկալի են եկել ոչ միայն իշխանությունները, այլեւ ընդդիմությունը, որը, ըստ էության, ոչ թե իր կարգավիճակից ելնելովՙ ընդդիմացավ սահմանադրական փոփոխությունների ընդունմանը, այլ փաստացի չեզոք դիրք գրավեց: Ըստ խաղի կանոնների, հաջորդ քայլն իշխանություններինն է լինելուՙ ի պատասխան Քոչարյանի շախ եւ մատի:

2020-06-26 21:04:31


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ