RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ՀՀԿ ԵՐԻՏԹԵՎԸ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԵՄ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՌՋԵՎ

ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչներն այսօր առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել ԵՄ գրասենյակի դիմաց։ Երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ օրվա ընթացքում նամակներ են հանձնելու նաև ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների դեսպաններին, ԵԽ, ՄԱԿ-ի գրասենյակներին։ Հայկ Մամիջանյանը ներկայացրել է նամակի բովանդակությունը։ Նրանք միջազգային կառույցների ուշադրությունն են հրավիրում, իրենց ձևակերպմամբ, իրավական տեսանկյունից այն ամենաթողությանը, որ տեղի է ունենում Հայաստանում՝ կապված ՍԴ-ի և ժողովրդավարական գործընթացների հետ։ «Սկսել ենք ԵՄ գրասենյակից, քանի որ տիկին դեսպանն իր կողմնակալ խոսքով ու լռությամբ այնպիսի տպավորություն է ստեղծում, թե եվրոպական կառույցները լուռ են կամ կողմ են այս գործընթացների հանդեպ, այնինչ Վենետիկի հանձնաժողովը, Եվրոպայի խորհուրդն իրենց կարծիքն են հայտնել այս ամենաթողության նկատմամբ»։

ՀՀԿ երիտթևի ղեկավարի մեկնաբանությամբ՝ արտակարգ դրությունը պահպանվում է, որպեսզի ակցիաներ չիրականացվեն։

Այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցները դիմակ են կրել, պահպանել սոցիալական հեռավորություն և եղել փոքր կազմով։ «Վաղ թե ուշ ներքաղաքական և միջազգային հարթակներում մեր իշխանությունների քիթը պետք է հատակին կպնի, և հասկանան, որ իրենք ամեն ինչ չեն կարող», այսպիսի ձևակերպում է արել ՀՀԿ երիտթևը։

2020-06-29 12:11:43


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ