RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՋՐԱՌԻ ԴԵՊՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ 2020 թվականի հունիսի 26-ին Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպք։

ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի բնակիչ Ա.Պետրոսյանը ձկնաբուծական նպատակով, նույն մարզի Եղեգնավան համայնքի վարչական տարածքի «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի հարակից Խաչաձորի հատվածում, Վեդի գետից իրականացրել է ջրառ՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։

Խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները (ցանկացած տեսակի ջրօգտագործման համար յուրաքանչյուր ոք պարտավոր է ստանալ ջրօգտագործման թույլտվություն)։

Հարուցվել է վարչական վարույթ։

2020-06-30 14:45:52


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ