RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ԽՈԶԻ ԳՐԻՊԻ ՆՈՐ ՎՏԱՆԳ

Չին գիտնականները հայտարարել են, որ խոզի գրիպի մի նոր տարատեսակ կարող է առաջացնել նոր համավարակ և երկար ժամանակով մարդկանց փակել բնակարաններում։ Այն իր մեջ կրում է 2009 թվականի համաճարակն առաջացրած (H1N1) pdm09 խոզի գրիպի գենը և վտանգ է ներկայացնում։ Հետազոտությունը հրապարակված է ամերիկյան Proceeding of the National Academy of Sciences գիտական հանդեսում։

G4 EA H1N1 անվանումն ստացած տարատեսակը բացահայտվել է խոզերի ուսումնասիրման արդյունքում։ Շիճուկաբանական հետազոտությունը ցույց է տալիս, որ դրա իմունիտետը սովորաբար մշակվում է 18-ից 35 տարեկան երիտասարդների օրգանիզմում։ «Նման վարակունակությունը զգալիորեն մեծացնում է մարդու օրգանիզմում վիրուսի հարմարվելու հավանականությունը», ասվում է հրապարակման մեջ։

Խոզերին հետևելը թույլ կտա նվազեցնել վտանգը համավարակի դեպքում։

Ա․Ք․

2020-06-30 17:04:58


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ