RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


«ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ Է ԴԱՐՁԵԼ ԱԹԱԹՈՒՐՔԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԱՐՁԱՆԸ»

«Ազգ-ը» երեկ անդրադարձել էր ԱՄՆ-ում սևամորթ Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունից հետո բռնկված բողոքի ցույցերին, նշելով , որ դրանք վերաճել են «Սևամորթների կյանքն էլ կարևոր է» կարգախոսով զանգվածային շարժման և մասնակիցները հասարակության մեջ ռասայական խտրականություն սերմանելու պատճառաբանությամբ քանդում են պատմական հուշարձանները։ Շարժման մասնակիցները հունիսի 9-ից շատ քաղաքներում արդեն քանդել են բազմաթիվ արձաններ, պահանջում են տապալել Լինկոլնի, Ռուզվելտի, դեռ ավելին Հիսուս Քրիստոսի և Մարիամ Աստվածածնի ԱՄՆ-ում տեղադրված բոլոր հուշակոթողները։ Արձաններին սպառնացող վտանգն որքան լուրջ պիտի լիներ, որ Դոնալդ Թրամփը հունիսի 23-ին հրահանգեր նահանգային իշխանություններին ձերբակալել և մինչև 10 տարի բանտարկել պետական գույքի կարգավիճակ ունեցող արձաններին կամ հուշարձաններին վնաս պատճառողներին։

ԱՄՆ-ի նախագահի հրահանգը ինչ ազդեցություն է գործել արձանները թիրախավորողների վրա, չգիտենք, բայց որ հունիսի 25-ին Վաշինգտոնում ոտնձգության թիրախ էր դարձել Քեմալ Աթաթուրքի Թուրքիայի դեսպանատան առջև տեղադրված արձանը, ակնհայտ է։ Չորս օր ուշացումով, հունիսի 29-ին, միջադեպին բուռն հակազդեցությամբ անդրադարձան թուրքական լրատվամիջոցները։ Նույն օրը միջադեպի առնչությամբ հաղորդագրություն տարածեց նաև արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը, որտեղ մասնավորապես ասված է. «Այս կարգի միջադեպերը չեն կարող մթագնել համաշխարհային պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունեցող մեր հանրապետության հիմնադիր, մեծ առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի երանելի հիշատակն ու մեր փառապանծ պատմությունը։ Մեր դեսպանատան միջոցով դիմել ենք ամերիկյան իշխանություններին, որ հայտնաբերեն և պատժեն այս նողկալի միջադեպի պատասխանատուներին »։

Թուրքական լրատվամիջոցները, տեղեկացնելով այդ մասին, միաժամանակ գրում են, որ օրինազանցները Աթաթուրքի արձանի վրա կախել են պաստառ, որի վրա անգլերեն գրված է եղել․ «Այո, ես մեղավոր եմ մարդկության դեմ գործածս հանցանքների համար»։ «Սպուտնիկ-ի» վկայությամբ թուրքական թերթերն այս ցուցապաստառի համար մեղադրում են Վաշինգտոնում գործող «Հույների ցեղասպանության ուսումնասիրության» կենտրոնին։ Նրանց է միանում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության Ստամբուլի պատգամավոր Գյուրսել Թեքինը, դատապարտելով խստագույնս հունական կենտրոնին, թե ատելություն և թշնամանք է սերմանում ժսողովուրդների միջև։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

2020-06-30 19:59:22


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ