RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ՎԱՆԱ ԼՃԻ ՋՐԵՐԸ ՆԱՀԱՆՋԵԼ ԵՆ ԵՎ ՋՐԻ ԵՐԵՍԻՆ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Վանա լճի ջրերը ժամանակ առ ժամանակ նահանջում են։ Դրանք, ինչպես հունիսի 25-ին վկայել է «Ակօս-ի» թղթակից Սեդաթ Ուլուգանան, նահանջել են նաև այս տարի և ջրի երեսին է հայտնվել հայկական պատմական եկեղեցու ավերակները, որոնք իսկույն դարձել են գանձագողերի թիրախ։ Նշելով այդ մասին թղթակիցը մտահոգություն է հայտնում, որ անհրաժաշտ միջոցառումները չձեռնարկելու դեպքում աշխարհի երեսից վերանալու է մշակութային ևս մեկ ժառանգություն։ Ապա շարունակում է․

«1841թվին ջրերի բարձրացման պատճառով ներկայումս Չելեբիբաղ կոչվող Հին Էրջիշը (Արճեշ) մնացել էր Վանա լճի ջրերի տակ և լքվել։ Սակայն երաշտի արդյունքում, երբ ջրերը նահանջել են, ջրասույզ քաղաքը վերստին բարձրացել է ջրի երես։ Առ այսօր խոսում էին քաղաքի միջնաբերդի, շինությունների և պատմական մզկիթի մասին, բայց եկեղեցին առհասարակ չէր հիշատակվում։ Թերևս բացառություն է կազմում 1655 թվին Էրջիշ այցելած հայտնի ճանապարհորդ Էվլիյա Չելեբին։ Նա Էրջիշի միջնաբերդը նկարագրում է հետևյալ տողերով․«Վանա լճի ափին ոչ բարձր, ժայրոտ մի բլուրի վրա կառուցված այս բերդը քառանկյուն, հզոր բերդ է։ Պարիսպների ամեն մի քարը փղի չափ է... Բերդն ունի երկու դարբաս, մեծն Ադիլջևազի դարբասն է։ Բերդի մեջ կա հողածածկ շուրջ հազար տուն և երկու հարյուր խանութ։ Բնակչության մի մասը քրիստոնյաներ են»։

Այնուհետև Էվլիյա Չելեբին շարունակում է. «Ադիլջևազ-Էրջիշի շրջանում ապրում են հայկական «Թարխան» գերդաստանի սերունդները։ Ենթադրվում է, որ այս գերդաստանը սկսած խալիֆա Ալիի (598-661) ժամանակներից, եղել է իսլամական պետությունների կողմից գրեթե սրբացված մի դինաստիա։ Հավանաբար Էրջիշի եկեղեցին կառուցել են այս գերդաստանի քահանաները»։

Եկեղեցու մնացորդներն ու արձանագրությունը ջրերի նահանջից հետո կրկին հայտվեցին։ Ցավոք, ներկա պահին դարձել են գանձագողերի ավերվածության թիրախ։ Անհապաղ պետք է դիմել անհրաժեշտ քայլերի, այլապես ևս մեկ ժառանգություն իսպառ կվերանա երկրի երեսից»։

Հակոբ Չաքրյան

2020-06-30 20:38:18


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ