RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-06 20:24:55Երևանի Արին Բերդ փողոցի 3.500 քմ տարածքում շինարարական նյութերն այրվում են
2020-08-06 18:00:37Բեյրութում սկսեց գործել ՌԴ ԱԻՆ-ի հիվանդանոցը
2020-08-06 14:45:08Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքը (տեսանյութ)
2020-08-06 14:24:21Azgonline.am-ի զրուցակիցն է “Պայքար” օրաթերթի խմբագրական կազմի անդամ Պայծիկ Գալայջյանը Բեյրութից
2020-08-06 14:17:45Չեխ փրկարարները մեկնեցին Բեյրութ՝ տանելով նաեւ մարդասիրական օգնություն եւ 10 միլիոն կրոն

ԼՐԱՀՈՍ


ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԷՐԴՈՂԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. «ԵԹԵ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԿՈՒՏԱԿՎԵԻՆ, ԱՊԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ ԼՈՒԾԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ»

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Ազգեը, հունիսի 23-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարված նիստւմ նախագահականին առընթեր գործող Բարձրագույն խորհրդակցական խորհուրդն ընդունել է «Ցեղասպանության հայկական պնդումներին արձագանքելու եւ համապատասխան ռազմավարություն մշակելու համար քաղաքացիական ինքնավար կառույց ստեղծելուե որոշում: Խորհուրդի այդ որոշումը աշխուժորեն քննարկվել է թուրքական մամուլում,պատմաբանների, քաղաքական մեկնաբանների եւ դիվանագետների մասնակցությամբ: Մինչ քննարկումները շարունակվում էին, հունիսի 24-ին «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միությանեՙ ASIMDER-ի նախագահ Գյոքսել Գյուլբեյը ողջունել էր հիշյալ որոշումն ու որոշման առնչությամբ շնորհակալություն հայտնել Էրդողանին, ասելով. «Այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը 104 տարի (պետք է 105 լինի) շարունակ փորձանք է եղել Թուրքիայի գլխին, հարկ է 2020-ին հիմնովին վերացնենք այս փորձանքը, եթե ուզում ենք, որ մեր երեխաներն ապագայում ստիպված չլինեն զբաղվել հայկական ստերով ու զրպարտություններովե:

Որքան էլ թուրքական թերթերը Բարձրագույն խորհրդակցական խորհուրդի հունիսի 23-ի նիստում ընդունված որոշումը պայմանավորեն «ցեղասպանության հարցում հայերի ռազմավարության փոփոխության հետե, թե «ցեղասպանությանե փոխարեն սկսել են օգտագործել «մարդկության դեմ հանցագործությունե արտահայտությունը, իրականում դրա հիմքում ընկած է հունիսի 22-ին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդի 43-րդ նստաշրջանում Հայաստանի ներկայացրած Ցեղասպանության կանխարգելման բանաձեւի ընդունումը: Քանի դեռ ծավալվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, մենքՙ հայերս ռազմավարություն փոխելու կարիքը չունենք, թուրքերն էլՙ նստաշրջանի ընդունած բանաձեւը չեղյալ հայտարարելու հնարավորություն:

Այդ է, ըստ երեւույթին, պատճառը, որ Թուրքիայում չեն դադարում Բարձրագույն խորհրդակցական խորհրդի ընդունած որոշման շուրջը ծավալվող բանավեճերը: Թերեւս պատահական չէ , որ հունիսի 26-ին որոշման առնչությամբ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով «bianet.org-ը ե իր թղթակցուհուՙ Փընար Թարջանի միջոցով դիմել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանին եւ Մինեսոտայի համալսարանի պրոֆ.Թաներ Աքչամին:

Թղթակցուհուՙ «ի՞նչ կարծիքի եք «Հյուրիյեթիե վկայությամբ երեք օր առաջ Բարձրագույն խորհրդակցական խորհուրդի Ջեմիլ Չիչեքի առաջարկով ընդունած «Ցեղասպանության հայկական պնդումներին արձագանքելու համար քաղաքացիական ինքնավար կառույց ստեղծելուե որոշման մասինե, Փայլանն ասաց, որ քանի դեռ հերքում չի եղել, ուստի պետք է ճիշտ համարել թերթի տեղեկությունը: Ապա նա անդրադարձավ Չիչեքի առաջարկին, հիշեցնելով, որ նա այն անձնավորությունն է, որը 1996-ին «Բիլգիե համալսարանում հայկական թեմայով կազմակերպված գիտաժողովը, որին մասնակցել էր նաեւ Հրանտ Դինքը, համարել էր թիկունքից դաշունահարում, դարձնելով թիրախ մասնակիցներին: «Իրականում, շարունակեց Փայլանը, «մեզ թիկունքից դաշունահարում ենե արտահայտությամբ Չիչեքն Հրանտ Դինքի սպանության նախադրյալն էր ստեղծումե:

Ինչ վերաբերում է «քաղաքացիական ինքնավար կառույցիե ստեղծմանը, դրա առնչությամբ հայ պատգամավորը նշեց. «Դա մեզ չի զարմացնում, ի վերջո ժխտողականության քաղաքականությունը 105 տարվա վաղեմություն ունի Թուրքիայում, պարզապես մի նոր կառույց են ստեղծում, որ տեր կանգնի այդ քաղաքականությանն ու ապահովի դրա շարունակականությունը: Գալով նոր կառույցի կազմին, այստեղ եւս անակնկալներ չեմ սպասվում, ընդգրկվելու են այն պատմաբանները, որոնք տարիներ շարունակ հարցը կոծկել եւ նենգափոխել են: Հավանաբար կընդգրկեն նաեւ ժխտողականության գործում փորձառու իրավաբաններին եւ դիվանագետներին: Սրանք հեռուստաէկրաններից անընդհատ հայտարարություններ են անում են, թե հայերը ցեղասպանության չեն ենթարկվել: Պարզապես աշխարհը լուրջ չի ընդում այս պատբանների, դիվանագետների հայտարարությունները, որովհետեւ կա իրողությունՙ այն է, որ 105 տարի առաջ այս երկրում յուրաքանչյուր հինգ բնակչից մեկը հայ էր, այսօր հայեր չկան, բացակայում է նաեւ ճշմարտության հետ առերեսումը, կա սոսկ ժխտողականությունե:

Այնուհեւտեւ Փայլանը վերհիշեց նախագահ Էրդողանի 2014 թվին արտահայտած խոսքերը. « 20-րդ դարի սկզբներին հանգամանքների բերումով կյանքից հեռացած հայերին ցանկանում են Տիրոջ ողորմությունը, իսկ նրանց թոռներին ցավակցություն եմ հայտնում ե, որից հետո նա շարունակեց.«Ես հիմա հարցնում եմ Էրդողանին, ինչո՞ւ էիք ցավակցում եւ ինչո՞ւ 1915-ի իրադարձությունները բնութագրում որպես անմարդկային հետեւանքներ ունեցած իրադարձություններ: Ի՞նչ նպատակով եք այսօր Դուք ժխտում հայերի բնաջնջման փաստը: Ի՞նչ է, ժխտելու համար պետական կառո՞ւյց է հարկավոր Ձեզ: Մինչդեռ հայերն աշխարհի չորս ծայրերում արդարություն են պահանջում: Նա հայերին ցավակցող Էրդողանից վերածվել է Ջեմիլ Չիչեքի ժխտողականության քաղաքականությունն աջակցող Էրդողանիե:

«Ինչ վերաբերում է Թաներ Աքչամին, ապա նա ինքնավար կառույց ստեղծելու առնչությամբ նշեց.«Եթե ասեմ, որ մենք գործ ունենք հայկական մի նոր նախաձեռնության հետ , չեմ սխալվի: Որքան ես եմ հասկանում, կառավարությունը, ըստ ամենայնի, 2023-ին (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուամյակին) եւ այդ տարի նախատեսվող (նախագահական եւ խորհրդարանական) ընտրություններին պատրաստվում է համապարփակ մի ծրագրով, որ լուծի պետության առջեւ ծառացած բոլոր հիմնախնդիրները: Այս նախաձեռնության բնույթի եւ բովանդակության մասին դեռեւս չունենք անհրաժեշտ գիտելիքներ, կարծում եմ դա պետք է գնահատել Կարս-Անիի ՛ «Մետաքսյա ճանապարհիե կամուրջի վերականգման ենթատեքստում: «Հյուրիյեթե թերթի վերոհիշյալ հրապարակումն արդեն մատնանշում է այս նախաձեռնության անհրաժեշտությունն ընդգծող գործոնները, որոնց մեջ առաջնայինը, թերեւս, ԱՄՆ-ի Սենատի, Կոնգրեսի որոշումներն են (Հայոց ցեղասպանության ճանաչման): Դրանք ԱՄՆ-ում ներպետական իրավունքի առումով պարտավորեցնող են, հետեւաբար ունեն Թուրքիային իրավաբանական լուրջ խոչընդոտներ հարուցելու ներուժ: Բացի դրանից, երկրում խորհրդարանական համակարգից նախագահականի անցման պայմաններում Ազգային անվտանգության խորհրդին առընթեր գործող «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի համակարգման խորհուրդըե կազմալուծվել էր, ինչն անհրաժեշտ է դարձնում դրան փոխարինող նոր կառույցի ձեւավորումը: Ես մատնանշված այս գործոններին ուզում եմ ավելացնել եւս մի քանիսը: Դրանց մեջ, թերեւս, կարեւորագույնը «հոգեբանականե ճնշվածությունն է: Թուրքական կառավարությունների ժխտողականության թեզերն այլեւս աշխարհում որեւէ ազդեցություն չունեն գիտական եւ քաղաքական շրջանակների վրա: «Ոչինչ չի եղել, իսկ եթե անգամ եղել է, ապա դրանում արդեն մեղավորը հայերն ենե ձեւակերպմանը հանգող ժխտողականության անգիր արած այս թեզերը գնորդ չեն գտնում աշխարհում, ոչ էլ որեւէ մեկը լուրջ է վերաբերում դրանցե:

Այնուհետեւ Աքչամը շարունակեց. «Առ այսօր ցեղասպանության հարցում լռություն պահպանող իսլամական երկրներներում անգամ սկսել են «ցեղասպանության ճանաչմանե ձայներ բարձրանալ, ինչը թերեւս «հոգեբանականե ճնշվածության ցուցանիշն է: Հիմա «հոգեբանականե առավելության «հասնելուե ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկելու փորձեր են արվում: Սակայն, հարկ է մատնանշել, որ այդ քայլերը, որքան էլ ընդգրկուն լինեն եւ դրանց համար ինչպիսի գումարներ էլ հատկացվեն, եթե չփոխվի մտածելակերպը, ապա դրանք պրակտիկայում ոչ մի արդյունքի չեն հանգեցնի:

Եթե տասնյակ տարիների ընթացքում Ցեղասպանության ժխտողականության համար հատկացված գումարները կուտակվեին մի տեղում, ապա հնարավոր կլիներ շատ լուրջ քայլեր ձեռնարկել հիմնահարցի լուծման ճանապարհինե:

Թաներ Աքչամի այս խոսքերով է ավարտում «bianet.org-իե թղթակցուհի Փընար Թարջանն իր հարցազրուլցը: Դրա գնահատականը թողնում ենք ընթերցողի հայեցողությանը, սակայն չենք կարող, առանց արձագանքի, շրջանցել այն անճշությունը, որ թույլ է տվել թղթակցուհին եւ չանդրադառնալ Աքչամի արտահայտած առնվազն տարօրինակ դատողություններին: Նախ պետք ասել, որ Թարջանի նշած գիտաժողովը «Օսմանյան հայերը կայսրության անկման շրջանումե թեմայով նախատեսված էր 2005 թ.մայիսի 25-27-ն անցկացնել Ստամբուլի «Բոսֆորիե համալսարանում: Սակայն վարչապետ Էրդողանի կառավարության արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքի Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի ամբիոնից հնչած «թուրք ազգին թիկունքից դաշնահարում ենե արտահայտությունից հետո ռեկտորատը հետաձգել էր գիտաժողովը եւ դա երկար քաշքշուկներից հետո սեպտեմբերի 24-25-ին անցկացվել էր «Բիլգիե համալսարանում: Այլ կերպՙ գիտաժողովն անցկացվել է ոչ թե 1996-ին, ինչպես թղթակցուհին է նշում, այլ 2005-ի սեպտեմբերին, եւ Չիչեքի մեղադրանքը «Բիլգիիե փոխարեն հասեգրված էր «Բոսֆորիե համալսարանին:

Գալով Աքչամին, ապա նա Ազգային անվտանգության խորհրդին առընթեր գործող «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի համակարգման խորհուրդիե կազմալուծման պատճառաբանությամբ, թուրքական պետության տեսանկյունից անհրաժեշտություն է համարում դրան փոխարինող նոր կառույցիՙ այսինքն «Ցեղասպանության հայկական պնդումներին արձագանքելու եւ համապատասխան ռազմավարություն մշակելու համար քաղաքացիական ինքնավար կազմակերպությանե ձեւավորումը, որ նախորդի պես զբաղվի Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը հանդիսացող ժխտողականության հիմնավորմամբ: Նրա առարկությունը այն է, որ թուրքական իշխանությունները տասնյակ տարիներ չեն վերանայել որդեգրած դիրքորոշումը եւ առանց մտածելակերպը փոխելու, նույնությամբ շարունակել են հետամուտ լինել այդ դիրքորոշմանը եւ անտեղի հսկայական գումարներ ծախսել:

Եթե Աքչամը դատապարտում է թուրքական իշխանություններին, ապա դա անում է ոչ թե ժխտողականության կամ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար, այլեւ աշխարհի գիտական եւ քաղաքական շրջանակների վրա որեւէ ազդեցություն չգործող թուրքական թեզերը նույնությամբ թողնելու պատճառով դրանց արդյունավետությունը չբարձրացնելու համար: Այլ կերպ չի կարելի բացատրել նրա հորդորը Էրդողանի իշխանություններին.« Եթե տասնյակ տարիներ շարունակ ժխտողականության համար հատկացված գումարները կուտակվեին մի տեղում, ապա կարելի կլիներ շատ լուրջ քայլեր ձեռնարկել խնդիրը լուծելու առումովե: Որքան էլ դա վշտացնի սփյուռքահայերին, որոնք Աքչամին դիտում են որպես Հայ դատի առաջամարտիկ, նրա առաջադրած լուծումը վերջին հաշվով հանգում է Թուրքիայի ձերբազատմանը Հայոց ցեղասպանության գլխացավանքից, որ իշխանությունները թոթափեն «հոգեբանականե ճնշվածությունն ու առավելության հասնեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում հայերի եւ Հայաստանի դեմ մղվող անզիջում պայքարում:

Ինչ վերաբերում է Աքչամի խոսքերին, թե «Կոնգրեսի որոշումներն ԱՄՆ-ում ներպետական իրավունքի առումով պարտավորեցնող են, հետեւաբար ունեն Թուրքիային իրավաբանական լուրջ խոչընդոտներ հարուցելու ներուժե, այստեղ Աքչամը նկատի ունի 2019-ի հոկտեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 12-ին Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հաջորդաբար ընդունած բանաձեւերը, որոնք լինելով բավականին հագեցված, ԱՄՆ-ի նախագահին միջազգային ասպարեզում պարտավորեցնում են նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու պայքարել ժխտողականության դրսեւորումների դեմ, իսկ ներպետական իրավունքն էլ ներառում է պետության հետ ԱՄՆ-ի քաղաքացիների, ամերիկյան հասարակական, քաղաքական կազմակերպությունների հարաբերությունները, հետեւաբար պետք է պարտավորեցնող լինեն վերջիններիս համար, այլապես դրանք, ինչպես Աքչամն է ընդգծում, չէին ունենա Թուրքիային իրավաբանական լուրջ խոչընդոտներ հարուցելու ներուժ:

ՀՍԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

2020-07-03 15:27:35

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ