RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-06 20:24:55Երևանի Արին Բերդ փողոցի 3.500 քմ տարածքում շինարարական նյութերն այրվում են
2020-08-06 18:00:37Բեյրութում սկսեց գործել ՌԴ ԱԻՆ-ի հիվանդանոցը
2020-08-06 14:45:08Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքը (տեսանյութ)
2020-08-06 14:24:21Azgonline.am-ի զրուցակիցն է “Պայքար” օրաթերթի խմբագրական կազմի անդամ Պայծիկ Գալայջյանը Բեյրութից
2020-08-06 14:17:45Չեխ փրկարարները մեկնեցին Բեյրութ՝ տանելով նաեւ մարդասիրական օգնություն եւ 10 միլիոն կրոն

ԼՐԱՀՈՍ


ԱՆԴՐԱԴԱՐՁ. ՄԻ ՀԱՐՑԱԽՈՒՅԶԻ ՄԱՍԻՆ

«Ազգ»ի վերջին համարում (հուլիսի 3), «Ոչ ոք հույսը չդնի «ժողովրդի մեծամասնության աջակցության» վրա» վերնագրով հոդվածում գրել էի Հայաստանում պարբերաբար, հատկապես համապետական ընտրությունների նախօրեին անցկացվող հարցախույզների (polls) անվստահելի լինելու փաստի մասին։ Նշել էի, որ մեր երկրում նախկինում անցկացված հարցախույզները, ընդհանրապես իշխող ուժի կողմից պատվիրված, ծառայում են ոչ այնքան քաղաքացիների տրամադրությունը ստուգելու, որքան սեփական վարկանիշը բարձրացնելու, տվյալ վերցնելով այն ֆենոմենը, որ մարդկանց մի հոծ զանգված հակված է ուժեղի ու հաջողակի կողմը բռնելու։

Նույն օրը հրապարակվեցին փաշինյանական իշխանության՝ «Գելլափ» ամերիկյան հայտնի ընկերության Մերձբալթյան նմանակումը (իմիտացիա) հանդիսացող կազմակերպության անցկացրած հարցախույզի արդյունքները։ Եվ ինչպես սպասելի էր՝ հրապարակված բացառիկ ցուցանիշներին հետեւեց ընդդիմադիր գործիչների բուռն արձագանքը՝ զավեշտախառն մեկնաբանություններով։

Ելնելով այն տրամաբանությունից, որ հարցախույզի, ո՛րեւէ հարցախույզի արդյունքները ջրելու համար անհրաժեշտ է մեկ այլ՝ առավել արժանահավատ հարցախույզի արդյունքներ մեջտեղ բերել, ձեռնպահ պետք է մնալ հրապարակված թվերը ժխտելուց եւ առայժմ ապավինել ողջախոհությանը (common sense) եւ միջազգային փորձին։ Այդ պարագայում հանգում ենք հետեւյալ իրողություններին.

1) Որեւէ իշխանություն իր գործունեության հետագա հանգրվաններում չի կարող ավելի մեծ ժողովրդականություն վայելել, քան սկզբնական շրջանում, երբ դեռեւս ոչինչ չի արել իր խոստումները իրականացնելու ուղղությամբ։ Պատմական ամենացայտուն օրինակը Ուինստոն Չերչիլի պարագան է, որը Երկրորդ համաշխարհային պատերազմը բացառիկ իմաստությամբ ու քաջությամբ հաղթելուց հետո ձախողվեց վերընտրվել վարչապետի պաշտոնում։

2) Համավարակի դեմ պայքարը նման ապիկարությամբ առաջ կամ հետ տանելուց հետո կառավարությունը, ոչ մի կառավարություն, չէր կարող ժողովրդականության բարձր վարկանիշ ունենալ, ինչպես վերջին հետախույզի ցուցանիշներն են։ Անգիտակից կամ հիմար պիտի լինի այն ժողովուրդը, որ ներկա պայմաններում գոհ լինի իր վիճակից։

3) Համավարակի պայմաններում բնական է, որ հարցախույզն անցկացվեր կամ հեռախոսազանգով, կամ առցանց։ «Գելլափ»ի նմանակողները նախընտրել են հեռախոսայինը։ Սակայն հաշվի չեն առել մեր ժողովրդի առանձնահատկություններից մեկը, որը արմատավորվել է նախկին՝ սովետական վարչակարգի օրոք՝ սեփական տեսակետն ու կարծիքը չվստահել անծանոթ մարդկանց, այս պարագայում՝ իր տուն կամ ձեռքին զանգահարողին։ Եվ այդ է պատճառը, որ հարցվողների շուրջ 65 %-ը հրաժարվել է պատասխանելուց։ Բայց ո՞վ կարող է պնդել, որ պատասխանող 1200 հոգին անկեղծ է եղել իր պատասխաններում։ Դարձյալ հայկական ֆենոմեն՝ միշտ ցույց տալ, որ ինքը կողմնակից է իշխանություններին։

4) Հարցախույզը գիտական մեթոդաբանական գործիք է մարդկանց կարծիքը իմանալու եւ ի մի բերելու։ Եվ ինչպես յուրաքանչյուր մեթոդ՝ ունի իր պարտադիր սկզբունքները, որոնցից մեկն էլ հասարակության շերտերի բաժանման սկզբունքն է՝ ըստ տարիքի, սեռի, սոցիալական վիճակի, կրթության եւ այլն։ Խիստ տարակուսելի է հեռախոսազանգի միջոցով զատորոշել այդ շերտերը՝ հասարակության ամբողջական պատկերի մեջ։

5) Զարգացած երկրներում վստահելի է համարվում միայն այն հարցախույզը, որի պատվիրատուն պատասխանատու լուրջ լրատվամիջոց է կամ գիտական հաստատություն, եւ դրա արդյունքների սպառողը հենց լրատվամիջոցներն են կամ փորձագետները։ Իսկ մեր պարագայում՝ իշխանախումբը, որը, խոստովանենք, հենց այս պահին խիստ կարիք ունի նման «արդյունքների»՝ առնվազն սեփական «դուխը» կենդանի պահելու համար։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

2020-07-04 14:56:20

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ