RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է

ԼՐԱՀՈՍ


ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ԳՆԱՑՔԻ ՈՒՂԵՎԱՐՁԸ ՉԻ ԷԺԱՆԱՑԵԼ. ԴԱ ՇՓՈԹԵՑՆՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Է

Փոքր-ինչ ուշացումով համացանցում հանդիպեցինք մի հրապարակման՝ «Երեւան-Գյումրի գնացքի ուղեվարձն իջեցվել է, երթն արվում է կանգառներով» վերնագրով, որը, կարծում ենք, «չլուսավորված» ընթերցողին եւ ուղեւորին թյուրիմացության առիթ կարող է տալ: «Հայկական ժամանակ» օրաթերթի էլէկտրոնային տարբերակ armtimes.com-ի հուլիսի 2-ի այս հրապարակման առաջին նախադասությունում ասվում էր. «Ավելի քան երկու անգամ իջեցվել է Երեւան-Գյումրի գնացքի ուղեվարձը, նախկինում այն 2500 դրամ էր, հիմա՝ 1200 դրամ. այս լուրը «Հայկական ժամանակ»-ին հաղորդեց «Հարավկովկասյան» երկաթուղի ընկերության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը՝ ի պատասխան գնային քաղաքականության վերանայման մասին հարցին»:

Չգիտենք՝ որ կողմի պատճառով, բայց այս «լուրն» ավելի է խորացնում հնարավոր շփոթը, ուստի փորձենք պարզաբանել, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Գյումրի-Երեւան եւ հակառակ ուղղությամբ երկաթուղային ամենօրյա ուղեւորափոխադրումները կատարվում են երեքական ուղերթով՝ առավոտ, կեսօրին եւ երեկոյան, հին «սերնդի» քառավագոն էլեկտրագնացքներով: Ուղեվարձը մեկ ուղղության համար 1000 դրամ է: 2018թ. մարտ ամսից այս երթուղում միայն ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին գործում է նաեւ մի նոր, ժամանակակից էլեկտրագնացք՝ երկու վագոնով, արագընթաց ռեժիմով, առանց ճանապարհի կանգառների: Առավոտյան Երևանից մեկնող ու երեկոյան վերադարձող այս գնացքն ակնհայտորեն գյումրեցի «հասարակ» ուղեւորի համար չէ՝ նաեւ սահմանված 2500 դրամ անհասկանալի ուղեվարձի պատճառով, որով եւ անցյալ տարի բերված երկրորդ նման գնացքը հակառակ ուղղությամբ՝ չարդարացրեց ու հանվեց:

Ահա այս մի նոր՝ ԷՊ2Դ էլեկտրագնացքն է որոշվել հուլիսի 1-ից աշխատեցնել հին էլեկտրագնացքներից մեկի փոխարեն, բայց արդեն կանգառներով ու ոչ որպես արագընթաց: Եվ արդեն ոչ 1000, ոչ էլ 2500, այլ 1200 դրամ ուղեվարձով:
Խոսքը ժամը 14:25-ին Երեւանից մեկնող ու 18:15-ին Գյումրիից վերադարձող ամենօրյա գնացքի մասին է:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Ուղեւոր

Գյումրի

2020-07-08 19:12:15

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ