RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է

ԼՐԱՀՈՍ


ASIMDER-Ի ՆԱԽԱԳԱՀ ԳՅՈՒԼԲԵՅԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՆ ԻԼՀԱՄ ԱԼԻևԻՆ ԵՎ ՄԵՀՐԻԲԱՆ ԱԼԻևԱՅԻՆ

Ինչպես հուլիսի 4-ին նշել է «Ազգ» կայքէջի լրահոսը, հունիսի 23-ին Թուրքիայի նախագահին առընթեր գործող Բարձրագույն խորհրդակցական խորհուրդն ընդունել էր «Ցեղասպանության հայկական պնդումներին արձագանքելու եւ համապատասխան ռազմավարություն մշակելու համար քաղաքացիական ինքնավար կառույց ստեղծելու» որոշում: Խորհուրդի այդ որոշումը աշխուժորեն քննարկվել է թուրքական մամուլում, պատմաբանների, քաղաքական մեկնաբանների եւ դիվանագետների մասնակցությամբ: Մինչ քննարկումները շարունակվում էին, հունիսի 24-ին «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միությանՙ ASIMDER-ի նախագահ Գյոքսել Գյուլբեյը ողջունել էր հիշյալ որոշումն ու որոշման առնչությամբ շնորհակալություն հայտնել նախագահ Էրդողանին։

Գյուլբեյը հուլիսի 4-ին նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ շնորհակալություն է հայտնել նաև Աղրբեջանի դեկավարներին։ Տեղեկացնելով այդ մասին՝ «sondakika.com» կայքէջը գրում է․ «Գոհունակությամբ նշելով Ադրբեջանի անվտանգության ծառայությունների տարածած հաղորդագրության մասին, ASIMDER-ի նախագահ Գյուլբեյն ասաց․ «Շուրջ երեք ամիս առաջ ստուգայց կատարելով պետական կառույցներում, Ադրբեջանի նախագահ Ալիևը դիտարկել և երևան է հանել այդ կառույցների ղեկավարների թույլ տված սխալներն ու հրապարակել դրանք, որոնց լույսի տակ անձամբ գրավոր դիմում էինք ներկայացրել իրեն, որ միաժամանակ հետևի դիվանագետների աշխատանքներին։ Այդ դիմումով մասնավորապես խնդրել էինք, որ նա հաշվի առնի Կարսում Աղրբեջանի գլխավոր հյուպատոս Նուրու Գուլիևի մասին մեր գանգատները, որ ASIMDER-ի գլխավոր վարչության և իմ անձի հանդեպ Թուրքիայում ներկայացրած դատական հայցերով ու իշխանություններին հասցեագրած գանգատներով ծանր կացության մեջ է գցում մեզ։ Ադրբեջանում տեղի ունեցած այդ զարգացումներն ու ստուգումները մենք ընդունել ենք մեծ գոհունակությամբ, որոնց առչությամբ իմ և ASIMDER-ի անունից մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նախագահ Ալիևին, ինչպես նաև նախագահի առաջին տեղակալ Մեհրիբան Ալիևային»։

Այնուհետև Գյուլբեյը շարունակել է․ «Իգդիրը Ադրմեջանին սահմանակից թուրքական միակ քաղաքն է։ Ադրբեջացիներով են բնակեցված նաև Կարսը, Աղրին, Արդահանը, Վանն ու Բիթլիսը, որոնց նշանակությունը մեզ համար կարևոր է Ադրբեջանի հետ քաղաքական և մշակութային կապերի անխափան պահպանման առումով, ինչը իր հերթին առանձնակի կարևորում է Կարսում Ադրբեջանի հյուպատոսարանի գործունեությունը»։ Ի դեպ՝ «Ազգ»ը ժամանակին արձագանքել է ASIMDER-ի նախագահ Գյուլբեյի և Կարսում Ադրբեջանի հյուպատոս Գուլիևի կռվշտոցին։

Հակոբ Չաքրյան

Թուրքագետ

2020-07-08 22:50:25

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ