RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է

ԼՐԱՀՈՍ


ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 32 ՄԼՆ․ԵՎՐՈ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ Է ՎՃԱՐԵԼ ՀՐԵԱՆԵՐԻՆ, ՌՈՄԱՆՆԵՐԻՆ (ԳՆՉՈՒ) և ՍԻՆՏԻՆԵՐԻՆ

Հոլանդիայի երկաթուղային ընկերությունը 6 ամսվա մեջ 32 մլն․եվրո փոխհատուցում է վճարել ցեղասպանության զոհը դարձած այն հրեաներին, ռոմաններին (գնչու) և սինտիներին (Հնդկաստանի Փենջափ նահանգի բնակիչներ, խոսում են գնչուերեն), որոնց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընկերության գնացքներով փոխադրել էին Գերմանիա՝ նացիստական համակենտրոնացման ճամբարներ։ Փոխատուցում է նախատեսված նաև զոհերի ժառանգներին։

Ի դեպ, այդ մասին դեռևս հունիսի 25-ի համարում տեղեկացրել էր Կ․Պոլսո «Ակօս» շաբաթաթերթը։ Տեղեկության մեջ նշվում է նաև ներողության մասին, որը պատերազմի տարիներին նացիստների հետ համագործակցելու պատճառով 2005-ին պաշտոնապես խնդրել էին հոլանդական երկաթուղիները։ BBC-ի թուրքական ծառայության տվյալներով Հոլանդիայի երկաթուղային ընկերությունը փոխհատուցման հարցում համաձայնության է եկել ցեղասպանությունից փրկվածների կամ նրանց հարազատների հետ։ Ստեղծվել է փոխհատուցման չափը որոշող հատուկ կոմիտե, որին անդամակցելու համար դիմել է 6 հազար 500 մարդ և այս կոմիտեն վերջին 6 ամսվա ընթացքում վճարումներ է կատարել 4 հազար դիմորդին։

Դիմորդներից 6 հարյուրը համակենտրոնացման ճամբարներից փրկվածներն են, մնացածը՝ զոհվածների հարազատներ։ Պարզվում է գերմանական նացիստները Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Հոլանդիան գրավելիս, հոլանդական երկաթուղային ընկերության հետ համաձայնագիր են կնքել, որ համապատասխան գումարի դիմաց ընկերությունը գնացքներով գերմանական ճամբարներ փոխադրի Հոլանդիայի հրեաներին, ռոմաններին և սինտիներին։ Փոխադրավարձը, ի հարկե, կանխավ առգրավվել է զոհերից։

Հակոբ Չաքրյան

2020-07-08 22:53:25

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ