RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ


ՀԱՅ ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐԸՙ ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՕՊԵՐԱՅԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Հայ բալետմայստեր, պարուսույց Ալբերտ Միրզոյանը վերջերս նշանակվել է Բուդապեշտի Պետական օպերայի բալետի խմբի գլխավոր գեղարվեստական խորհրդական: Մինչ այդ, տասներկու տարի նա կնոջՙ պարուհի Թամարա Միրզոյան-Պավլովայի հետ աշխատել է Եվրոպայի մեկ այլ հեղինակավոր թատրոնումՙ Վիեննայի պետական թատրոնում:

Ալբերտ Հմայակի Միրզոյանն ուսանել է Եր¨անի պարարվեստի ուսումնարանում, 1972-1974 թթ. որպես պարող հանդես է եկել Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում: 1974-1975 թթ. ուսանել է Լենինգրադի Վագանովայի անվան պարարվեստի ուսումնարանում, 1977-2001 թթ. եղել Կիրովի անվան թատրոնի մենապարող: 1991-2001 թթ. դասավանդել է նույն թատրոնումՙ վերանվանված Մարիինյան, 1998-2001 թթ. աշխատել որպես բալետմայստեր, իսկ 1993-2006 թթ.ՙ բալետի ուսուցիչ Վագանովայի անվան բալետի ակադեմիայումՙ լինելով նրա գիտական խորհրդի անդամ: Երկու տարի էլ եղել է Սեուլի (Հարավային Կորեա) «Հոնսվա» դպրոցի բալետի բաժնի գեղարվեստական տնօրենը: Նրա բեմադրություններից են Վերդիի «Պա-դե-դեն» (Պետերբուրգ, Սեուլ), «Ռիթմի հիացմունքը» (Սեուլ, Երեւան, Վիեննա), «Սխալ համար» (Սեուլ, Վիեննա), «Ռոմեո ¨ Ջուլիետ», «Դոն Կիխոտի սյուիտը» (Սեուլ) եւ այլն: Միրզոյանին են աշակերտնել բալետի ճանաչված արտիստներ Ալեքսանդր Ռոմանչիկովը, Կամիլ Յանգուզարովը, Սերգեյ Տոկարեւը:

Ա. Բ.

2020-07-10 20:09:04

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ