RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ


ԱՅԱ ՍՈՖԻԱՅԻ ՏԱՃԱՐՆ ԱՅԼԵՎՍ ՄԶԿԻԹ Է

Հուլիսի 10-ին Պետական խորհուրդը վերջապես հրապարակեց Այա Սոֆիայի վերաբերյալ դեռևս հուլիսի 2-ի նիստում կայացրած վճիռը։ Դրանով չեղյալ հայտարարվեց նախարարների խորհուրդի 1934 թ․նոյեմբերի 24-ին Այա Սոֆիան թանգարանի վերածող որոշումը, վերացնելով տաճարը մզկիթ դարձնելու բոլոր խոչնդոտները։ Նախագահ Էրդողանն վճռի առնչությամբ ողջունեց պետական խորհուրդին և շնորհավորեց ազգաբնակչությանը, հատկապես կրոնամոլներին, որոնք շտապում են նամազը հնարավորինս շուտ անել մզկիթի վերածված տաճարում։

Հարկ է նաև նշել, որ անկախ Պետական խորհուրդի վճռից, մզկիթի վերածված Այա Սոֆիայի համար պաշտոնական որոշում պետք է կայացնի Էրդողանը, ինչը նա կանի շատ շուտով։ Համենայն դեպս Պետական խորհուրդի վճիռը, ըստ որի Կրոնական գործերի վարչության տնօրինությանն է հանձնվել Այա Սոֆիան, լայն արձագանք գտավ միջազգային լրատվամիջոցներում, որին իբրև թեժ լուր իսկույն անդրադարձան «Reuters-ը», «BBC-ին», «New York Times-ը», «Figaro-ն», «Sputnik-ը» և հունական «Kathimerini-ն»։

Հ․ Չաքրյան

2020-07-10 21:56:48

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ