RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ԿՐԿԻՆ ՀՈԽՈՐՏԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

Ադրբեջանը հուլիսի 12-ին Տավուշի մարզի ուղղությամբ դիմել էր հերթական սադրիչ գործողությունների, որոնք ուղեկցվել են հայկական դիրքեր ներթափանցելու փորձերով և հրետանու կիրառմամբ։ Հայկական կողմը, ինչպես ասված է ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարության մեջ, արդյունավետորեն զսպում է ադրբեջանցի սադրիչներին։ Ինչ վերաբերում է նախագահ Իլհամ Ալիևին, ապա նա էլ այս սադրանքով փորձում է բնակչության ուշադրությունը շեղել երկրում հարաճուն բնույթ ստացած ներքաղաքական լարվածությունից։ Դա հազիվ թե հաջողվի Իլհամին, որքան էլ վերջինին օգնելու համար հուլիսի 13-ի հայտարարությամբ Հայաստանի վրա հոխորտա Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն։

Թուրքական լրատվամիջոցներում լայն արձագանք գտած հայտարարության մեջ Չավուշօղլուն ասում է․ «Հայաստանը դավադրաբար հարձակվոց՝ պատճառ դառնալով մեր 4 հատ եղբոր նահատակությանը։ Տեսնում ենք, որ Հայաստանը հատուկ ձգտում է առճակատման նոր ոլորտներ ստեղծել։ Առ այսօր նա ոչ մի անգամ չի ձգտել հիմնահարցի քաղաքական լուծմանը։ Հայաստանի արածն անընդունելի է, թող խելքը գլխին հավաքի։ Աղրբեջանը մենակ չէ։ Մենք բոլոր միջոցներով Ադրբեջանի կողքին ենք»։ Հայաստանի վրա հոխորտալու հարցում Չավուշօղլուին է միացել նախագահ Էրդողանի «Արդարություն և բարգավաճում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը, թե անպատասխան չի մնալու նրա հարձակողականությունը։

Չավուշօղլուն դեռևս 1991-ից ի վեր կրկնվող հոխորտանքով որևէ մեկին չի վախեցնում, ոչ էլ Չելիքը՝ սպառնալիքով, քանի որ թուրքական հոխորտանքներն ու սպառնալիքները նոր չեն, Հայաստանի դեմ գործադրվում են 1991-ից ի վեր։ Պարզապես աջակցության խոստումներով թուրք գործիչներն ապակողմնորոշում են հայատյացության անասնական բնազդով տառապող ադրբեջանցի հրոսակին և չեն էլ ձանձրանում։ Հավանաբար ամուր նյարդեր ունեն կամ էլ լավ ճանաչելով կրտսեր եղբորը, ապուշի տեղ են դնում։ Գալով ադրբեջանցի «նահատակներին», ապա «4 հատ» ասելու համար նրանց էլ պետք է դնել գոնե դամբուլի տեղ։

Հ․ Չաքրյան

2020-07-13 19:42:25

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ