RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


Ա. ՏԵՐ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՈՐՈՆՈՒՄ` ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԵԾ ԵՐԱԽՏԱՎՈՐ Մ. ՄԿՐՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի երկարամյա դասախոս Աշոտ Տեր-Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՀԱՐՑՍ ՈՒՂՂՈՒՄ ԵՄ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԻՄ ՍԵՐՆԴԱԿԻՑ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ,ԹԵև Ո՞Վ ԳԻՏԻ,ԳՈՒՑԵ ՈՒՐԻՇ ԱՐՁԱԳԱՆՔՈՂՆԵՐ ԷԼ ԼԻՆԵՆ։

Ուզում եմ ինձ, գուցեև ձեզ մտահոգող մի հարցի շուրջ ձեր խորհուրդը լսել, ընդամենը խորհուրդը, որովհետև մեր սերնդակիցների մեծ մասը գործազուրկ թոշակառուներ են, մեր շարքերը արդեն նոսրանում են, էլ չեմ խոսում այս հանկարծահաս համավարակի ու անորոշ վաղվա մասին։ Թերևս հանց այդ անորոշ գալիքի պատճառով էլ ուզում եմ հասցնեմ մտածմունքս կիսել ձեզ հետ՝ թեկուզ խնդրի լուծումը թողնելով ավելի հարմար պահի։

Բանն այն է, որ բանասիրական ֆակույտետի ներկայիս մասնաշենքի ընդարձակ նախասրահի 1-ին և 2-րդ հարկերի 6 սյուներից 5-ի մոտ տեղադրված են ֆակուլտետի երախտավորներ Ա․ Տերտերյանի, Է․ Ջրբաշյանի, Գ․ Սևակի, Հ․ Թամրազյանի և Հ․ Բարսեղյանի կիսանդրիները, որոնք պատվիրվել և տեղադրվել են իրենց հարազատների ծախսերով։ 6-րդ՝ միակ դատարկ սյունը քանի տարի է, փորձում ենք պահել Մ․ Մկրյանի կիսանդրու համար, բայց․․․ Մկրյանի որդիները մահացած են, իսկ նրանց ժառանգները չեն արձագանքում ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի առաջարկ-հորդորներին․․․ Հասկանալի է, որ այդ սյունը երկար դատարկ չի մնալու, ուստի դիմում եմ ձեր խորհուրդին։ Ես որևէ գործարար բանասերի չեմ ճանաչում, հիմնադրամների մասին էլ պատկերացում չունեմ։ ԵՎ հետո, չգիտեմ ՝ այդպիսիք լինելու դեպքում կցանկանա՞ն աջակցել։ Պատվանդանը,կիսանդրին և տեղադրումը ասում են՝ կարժենան մոտ 5000 դոլար։ Արծրուն Ավագյանն ասում է, որ մի կլորիկ գումար խոստացել է մեր սիրելի Գուրգեն Մելիքյանը, համալսարանի ղեկավարությունն էլ մի քիչ կօգնի, բայց այդքանը կկազմի պահանջվող գումարի կեսը միայն ։

Այսքանը։ Սպասում եմ ձեր կարծիքներին, խորհուրդներին և առաջարկներին»։

2020-05-20 17:53:29


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ